Մատչելի հղումներ

Կոնգրեսը պատրաստվում է լուծում տալ ՝՝դրիմերների՛՛ խնդրին, սակայն ունի մեծ խոչընդոտներ


Կոնգրեսը պատրաստվում է լուծում տալ ՝՝դրիմերների՛՛ խնդրին, սակայն ունի մեծ խոչընդոտներ
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

ԱՄՆ-ի Կոնգրեսում հաջորդ շաբաթ քննարկվելու է ներգաղթի հետ կապված երկու հարց՝ սահմանային հսկողության եւ անչափահաս տարիքում անօրինական կարգով ԱՄՆ տեղափոխված անձանց մասին։
Սակայն ԴԱԿԱ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում բնակվող անձանց կարգավիճակը ճշտելու նպատակով որոշման նախագիծը չունի որոշում դառնալու համար բավարար ձայներ։ Իսկ այսպես կոչված ՝՝փոխզիջումային՛՛ բանաձեւ դեռեւս չի գրվել։

Հանրապետական կոնգրեսական Քրիս Քոլինզի խոսքերով,՝՝Պալատի նախագահը եւ այլ կոնգրեսականներ այս պահին հավելյալ ժամեր են աշխատում այդ ուղղությամբ։ Իսկ այս գործում երկու կուսակցություններից պահանջվում են մեծ թվով փոխզիջումներ՛՛։

Սակայն կա մի հարց, որի շուրջ չկա փոխզիջման հասնելու հնարավորություն, ասում են կոնգրեսականները։
Դրիմերների պաշտպանությունը չի կարելի գնել, նախազգուշացնում են դեմոկրատները։ Նրանցից Ջուդի Չուն ասում է, թե հանրապետականների առաջարկները ոչ միայն վնասում են ընտանեկան ներգաղթի համակարգը, դադարեցնում Գրին քարթի խաղարկությունը եւ ֆինանսավորում Դոնալդ Թրամփի առաջարկած սահմանային պատի կառուցումը, այլեւ դրիմերներին օգտագործում են որպես սակարկելու միջոց։

Ինչեւէ, այսօր եկել է փոխզիջումների գնալու պատմական պահը։ Սակայն եթե Կոնգրեսը չկարողանա ճիշտ օգտագործել այդ պահը, Թրամփի վարչակազմը կարող է դադարեցնել ԴԱԿԱ ծրագիրը։ Այն արդեն դիմել է Թեքսասի դատարաններից մեկին, այս ծրագիրն անօրինական համարելու պահանջով։


XS
SM
MD
LG