Նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Ջոն Ընի հետ ունեցած հանդիպումից հետո Հյուսիսային Կորեայի ղեկավարին անվանել էր «հիանալի անձնավորություն» և «մեծ առաջնորդ», ով մտածում է իր ժողովրդի մասին:
«Նա սիրում է իր ժողովրդին, այնպես չէ, որ դա ինձ համար զարմանալի է»,- ասել է Թրամփը:
Ապամիջուկայնացման գագաթաժողովի ժամանակ երկու ղեկավարների հանդիպումն ու դրան հաջորդած մեկնաբանությունները միանշանակ չեն ընկալել Հյուսիսային Կորեան լքած անձինք և մարդու իրավունքներով զբաղվող ակտիվիստները, ովքեր այժմ իրենց զգում են անտեսված։
«Ես շատ հիասթափված եմ: Մենք հավատացել ենք Միացյալ Նահանգներին և առայսօր զբաղվում էինք Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Սակայն այժմ վստահ չեմ, որ կարող ենք աշխատել միասին ապագայում»,- ասում է Հյուսիսային Կորեան լքած և մարդու իրավունքներով զբաղվող ակտիվիստ Ջանգ Քվանգ Իլը:
Մեկ այլ ակտիվիստ Կիմ Յոնգ Հվանը, ով որպես օգնություն բրինձ է ուղարկում Հյուսիսային Կորեա, ևս մտահոգված է, քանի որ կարծում է, որ Թրամփը ուժեղացրել է Կիմի դիրքերը իր երկրում:
«Ամբողջ աշխարհի առաջնորդ հանդիսացող Թրամփը Կիմ Ջոն Ընին որակել է որպես խելացի ու տաղանդավոր գործիչ: Դա կարծես դանակի հարված լինի հյուսիսկորեացիների սրտին»,- նշում է Կիմ Յոնգ Հվային։
Չնայած նախագահ Թրամփն ասել է, որ ինքը խոսել է Կիմ Ջոն Ընի հետ մարդու իրավունքների հիմնախնդրի մասին՝ նրան քննադատել է նաև Human Rights Watch կազմակերպությունը այս հարցը վերջնական փաստաթղթում անտեսելու համար: Կազմակերպությունն ընգծում է, որ Սինգապուրի գագաթաժողովի ամենաշատը տանուլ տված կողմը Հյուսիսային Կորեայի ժողովուրդն է:
Facebook Forum