Մատչելի հղումներ

Հայաստանը կարող է ավելի լավ ցուցանիշների հասնել օգտագործելով տարածաշրջանային հարթակը


Եվրամիության համար տարածաշրջանային համագործակցության գործոնը շատ կարևոր է, և ԵՄ-ն ցանկանում է ուղղորդել այդ երկրներին դեպի համագործակցություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքերով, Հայաստանը կարող է ավելի լավ ցուցանիշների հասնել՝ օգտագործելով տարածաշրջանային հարթակը: «Վերջին տարիներին Հայաստանում և տարածաշրջանում ալեկոծ վիճակ է, ինչը կարող է ապակայունացնել գործընթացները: Մեզ անհրաժեշտ են ճկուն կառուցվածքներ: ԵՄ քաղաքականության առանցքն է օգնել մեր գործընկերներին պատրաստ լինել ալեկոծ զարգացումներին և անկանխատեսելի գործընթացներին»,-ասել է նա:

ԵՄ դեսպանն անդրադարձել է նաև այն խոսակցություններին, որոնց համաձայն Արևելյան գործընկերությունը պատրաստվում է դադարեցնել ՀՀ-ի հետ համագործակցությունը։

«Մարտահրավերները բավականին մեծ են, հարցը նրանում է, թե ինչպես պետք է դրանց դիմագրավել։ Մենք ունենք շատ կուռ օրակարգ և նոր հայեցակարգ, և մենք հույս ունենք շատ կոնկրետ արդյունքներ ստանալ»,- ասել է նա։

XS
SM
MD
LG