Մատչելի հղումներ

Կիմի հետ հանդիպումը բարձրացրել է Թրամփի վարկանիշը


Կիմի հետ հանդիպումը բարձրացրել է Թրամփի վարկանիշը
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00

Դոնալդ Թրամփ – Կիմ Ջոն Ըն հանդիպումը, սկսած ձեռքսեղմումից մինչեւ Հյուսիսային Կորեան ապամիջուկայնացնելու մասին կնքված համաձայնագիրը, նոր էջ են բացում երկու երկրների հարաբերությունների պատմության գրքում։

Սինգապուրյան հանդիպումը համաշխարհային բեմահարթակում Թրամփին տրված ամենամեծ դերն էր։ Եվ ինչպես նախագահն է ասում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին,

՝՝Ամեն ինչ ճիշտ ենք արել հենց սկզբից։ Կարծում եմ, որ դրական մեծ իրադարձություններ են տեղի ունենալու Հյուսիսային Կորեայում ու այս երկրի հետ կապված խնդիրները լուծելու ճանապարհին՛՛։

Հյուսիսը խոստացել է աշխատանքներ տանել երկիրն ապամիջուկայնացնելու ուղղությամբ։ Որպես պատասխան, Միացյալ Նահանգները առաջարկում է անվտանգության երաշխիքներ եւ դադարեցնում զորավարժությունները Հարավային Կորեայում։

Ամերիկյան բանակի պաշտոնաթող գնդապետ Դանիել Դեյվիսի խոսքերով,՝՝Պարզապես դադարեցվում են զորավարժությունները, սակայն Ամերիկան շարունակում է իր ներկայությունը պահպանել Հարավում։ Ու եթե դրա արդյունքում վերանա սպառնալիքը ու այս ճանապարհը տանի դեպի խաղաղության պայմանագիր, ուրեմն՝ հասել ենք մեր նպատակին՛՛։

Շատերն են կարծում, որ այն, ինչ Թրամփն անում է արտաքին քաղաքականության բնագավառում, հենում է նախընտրական արշավի ժամանակ տրված խոստումների վրա։

Ամերիկայի կորեական տնտեսության հաստատության վերլուծաբան Քայլ Ֆերիերի խոսքերով,

՝՝Թրամփը չի սիրում պահպանել ստատուս քվո, ինչը կարող է ինչ որ ժամանակ խնդիրներ հարուցել նրան՛՛։

Սակայն Թրամփը հույս ունի, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ գագաթաժողովը իր համար քաղաքական մեծ հաջողության գրավական կարող է դառնալ, մանավանդ հաշվի առնելով դաշնակից երկրների հետ վերջերս արձանագրված խնդիրները։ Նրա հույսերն ինչ որ չափով արդարանում են։ Օրինակ Գելըփի համաձայն, եթե մինչեւ Կիմի հետ հանդիպումը Թրամփի վարկանիշը կազմում էր միայն 39 տոկոս, մի քանի օրերի ընթացքում այն հասել է 43-ի։

Սակայն, թե այս փաստը որքան կօգնի հանրապետականներին նոյեմբեր ամսին անցկացվելիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, պարզ չէ։

՝՝Իսկ միջանկյալ ընտրությունների ժամանակ մարդիկ հիմնականում քվեարկում են՝ հենվելով նախագահի վարած քաղաքականության նկատմամբ իրենց վերաբերմունքի վրա։ Իսկ այդ վերաբերմունքի ցուցանիշը դեռեւս շատ ցածր է՛՛։

XS
SM
MD
LG