Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահը փորձում է ազգայնականների համակրանքը ստանալ քրդերի դեմ ռազմական գործողություններով


Էրդողանը փորձում է ազգայնականների համակրանքը ստանալ քրդերի դեմ ռազմական գործողություններով
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրաքի Քանդիլի շրջանում քրդական ուժերի կենտրոնակայանի դեմ իրականացված ռազմական գործողության մասին։ Ռազմական գործողությունները Թուրքիան իրականացնում է այստեղ անցկացվելիք համընդհանուր ընտրություններից մեկ ամիս առաջ։ Էրդողանը հույս ունի այս քայլով ստանալ ազգայնականների համակրանքը։

Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլի շրջանից է գործում Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավարությունը։ Ապստամբ խմբավորում, որն արդեն մի քանի տասնամյակ է իրականացնում անհնազանդության գործողություններ՝ Թուրքիայի հարավարեւելքում քրդական ինքնավարություն հաստատելու նպատակով։

Երկուշաբթի օրը Քանդիլի շրջանը ենթարկվել է թուրքական ռազմաօդանավերի կողմից հարձակումների, սակայն չկան ցամաքային գործողությունների մասին տեղեկություններ։
Բերմիզայի քաղաքագլուխ Աբդուլռազաք Ահմեդի խոսքերով,՝՝Քրդական աշխատավորական կուսակցությունը հինգ ամիս առաջ է թողել այստեղ իր դիրքերը, որոնց տեղը զբաղեցրել են թուրքական ուժերը։ Թուրքական ուժերն արդեն իսկ ներկա են այստեղ եւ՝ շրջակա բոլոր լեռներում։ Գյուղում՝ ոչ, բայց դրսում ու սահմանի մոտ՛՛։

Քրդերի դեմ ռազմական գործողությունները կարող են զարկ տալ Էրդողանի ընտրարշավին, երբ ըստ նախնական հարցումների, նրա վարկանիշն անկում է ապրում։ Ըստ նույն հարցումների, հունիսի 24-ի ընտրություններում նա հավանաբար չկարողանա ձեռքբերել բացարձակ մեծամասնություն, ինչը կպահանջի ընտրությունների երկրորդ փուլ։

Եթե Էրդողանը ներկայումս փորձում է ստանալ ազգայնականների համակրանքը, նրա գլխավոր մրցակից Մուհարեմ Ինջեն ակնկալում է քուրդ ընտրողների աջակցությունը։

XS
SM
MD
LG