Մատչելի հղումներ

Իրանը փոխհատուցում է պահանջում համաձայնագրից ԱՄՆ-ի հեռացումից հետո


Իրանը կոչ է արել միջուկային համաձայնագրի երկրներին փոխհատուցել իր կորուստները համաձայնագրից ամերիկյան կողմի հեռանալուց հետո:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի համար դժվար կլինի մնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրում, եթե որևէ շահ չունենա համաձայնագրից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ երեքշաբթի օրն անցկացված հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը նշել է, որ համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Չինաստանը, պետք է փոխհատուցեն Իրանի կորուստներն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը դուրս բերի իր երկիրը համաձայնագրից և վերականգնի պատժամիջոցները:

Նախագահ Մաքրոնի գրասենյակը հայտնում է, որ Ֆրանսիայի առաջնորդն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրն ու մյուս կողմերը հավատարիմ են համաձայնագրի դրույթներին:

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Օբամայի վարչակարգի օրոք Իրանի ու մի շարք խոշոր տերությունների միջև ստորագրվել էր միջուկային համաձայնագիր, որով վերացվում էին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցնեը՝ ի պատասխան միջուկային ակտիվությունը սառեցնելու մասին Թեհրանի խոստումներին:

Թրամփը քննադատել էր Իրանի հետ համաձայնագիրը, քանի որ ըստ նրա, այն ավելի շատ բխում է Իրանի, քան՝ ԱՄՆ-ի շահերից:

Facebook Forum

XS
SM
MD
LG