Մատչելի հղումներ

 
Հունաստանն ու Մակեդոնիան եկել են համաձայնության վերջինիս անվանման շուրջ

Հունաստանն ու Մակեդոնիան եկել են համաձայնության վերջինիս անվանման շուրջ


Ինչպես տեղեկացնում են Հունաստանի պաշտոնական աղբյուրները, Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնության են եկել վերջինիս անվանման հարցի շուրջ: Դրա մասին են տեղեկացնում Հունաստանի պաշտոնական աղբյուրները:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը տեղեկացրել է նախագահ Պրոկոպիս Պավլոպոլոսին այս հարցի շուրջ եղած վերջին զարգացումների մասին: Ակնկալվում է, որ վարչապետ Ցիպրասը շուտով հանդես կգա հայտարարությամբ:

Ինչպես նշում են հունական կողմի աղբյուրները, երկու երկրների միջև համաձայնությունը սպասելի էր: Հիշեցնենք, որ Հունաստանի ու Մակեդոնիայի միջև առկա էր անհամաձայնություն Մակեդոնիա երկրի անունի շուրջ, որը խոչընդոտում էր վերջինիս մուտքը ինչպես ՆԱՏՕ, այնպես էլ Եվրամիություն:

Facebook Forum

XS
SM
MD
LG