Մատչելի հղումներ

Հալեպը փորձում է ոտքի կանգնել


Հալեպը փորձում է ոտքի կանգնել
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսային արվարձաններում մարդիկ այս օրերին ապրում են հանգիստ պայմաններում` նշելով մահմեդական սուրբ ամիսը` Ռամադանը:

Տեղական շուկայում վաճառվում են Ռամադանի հուշանվերներ, քաղցրավենիքներ, բուրումնավետ համեմունքներ, տաք կարկանդակներ:

Ահմեդ Նասերը շուկայում բանջարեղեն է վաճառում: Նրա խոսքերով, ‘’Այս տարի առեւտուրը լավ է, շուկան ավելի գործուն: Գները նույնպես համեմատաբար լավ են, եթե հաշվի առնենք ներկա իրադրությունը: Բախումներ այս վայրերում հիմա չկան եւ իրադրությունը խաղաղ է’’:

Հալեպը տարիներ շարունակ բաժանված է եղել կառավարական ուժերի ու ապստամբների միջեւ, քաղաք, որի կենտրոնական պատմական հատվածն այսօր հիմնականում ավերված է:

Մարտերն այստեղ ավարտվեցին 2016 թվականի դեկտեմբերին, երբ կառավարական ուժերը, ռուսական ռմբակոծիչների գրոհների ուղեկցությամբ եւ Իրանի կողմից հովանավորվող շիա մահմեդականների մասնակցությամբ տապալեցին ապստամբ ուժերի դիրքերը:

Սիրիայի կառավարությունը Հալեպում ապստամբների պարտությունը հայտարարեց այս պատերազմում իր ամենամեծ հաղթանակը: Կառավարության վերահսկողությունը վերահաստատվեց այս քաղաքում, որը մինչեւ պատերազմը համարվում էր Սիրիայի ամենամեծ քաղաքը:

Սակայն ապստամբ ուժերը դեռեւս իրենց վերահսկողության տակ են պահում Թուրքիայի սահմանին մոտ գտնվող տարածքներ:

Պատերազմ, որը սկսվելով 2011 թվականին, խլել է հարյուր հազարավոր մարդկանց կյանք, միլիոնավոր այլոց թողնելով անտուն ու դարձնելով վտարանդի:

XS
SM
MD
LG