Մատչելի հղումներ

Դերասան Դե Նիրոն վիրավորել է նախագահ Թրամփին


Բրոդվեյի «Թոնի» մրցանակաբաշխության ընթացքում դերասան Ռոբերտ դե Նիրոն բեմից վիրավորական խոսքեր է հնչեցրել նախագահ Թրամփի հասցեին:

Բրոդվեյում թատերական արվեստի «Թոնի» մրցանակաբաշխությանը լավագույն նոր մյուզիքլ խորագրում հաղթող է ճանաչվել The Band's Visit (Նվագախմբի այցը) մյուզիքլը, որը պատմում է, թե ինչպես է եգիպտացի ոստիկանների նվագախումբը պատահաբար հայտնվում Իսրաելի քաղաքներից մեկում:

«Նվագախմբի այցը» ներկայացման աստղեր Քաթրինա Լենքն ու Թոնի Շալհոբինը ճանաչվել են լավագույն դերասաններ: Ներկայացումը բեմադրվել է 2007 թվականի իսրայելական համանուն կինոնկարի հիման վրա: Այն առաջ է անցել մի շարք հայտնի մյուզիքլներից:

Իսկ լավագույն մյուզիքլ է ճանաչվել Once On This Island ներկայացումը, որը առավելության հասավ My Fair Lady և Carousel մյուզիքլների հանդեպ:

Մրցանակաբաշխությունը սակայն քաղաքականացվեց, երբ բեմ բարձրացավ դերասան Ռոբերտ դե Նիրոն՝ Թոնիի հատուկ մրցանակի արժանացած Բրյուս Սփրինգսթինին ներկայացնելու համար:

Դե Նիրոն վիրավորական խոսքեր հնչեցրեց ԱՄՆ-ի նախագահի հասցեին, որոնք արժանացան բուռն ծափողջույների: Դերասանը կրկնեց վիրավորանքը, որը CBS TV հեռուստաընկերությունը դուրս թողեց եթերից:

Բացի այդ մրցանակաբաշխությանը Մերջորի Սթոնմեն Դուգլաս դպրոցի ուսուցչուհի Մելոդի Հերթսֆիլդին հանձնվեց հատուկ մրցանակ Բրոդվեյից դուրս կատարած սխրանքի համար: Հիշեցնենք, որ ուսուցչուհին փրկել էր 17 երեխաներին Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանության դեպքերի ժամանակ:

Facebook Forum

XS
SM
MD
LG