Գերմանիայի դատախազությունը հայտնում է, որ Volkswagen ընկերության կողմից արտադրվող Audi ավտոմեքենաների արտանետման չափանիշների խախտման գործում որպես կասկածյալ ներգրավվել է նաև Audi-ի ղեկավարներից մեկին Ռուպերթ Սթադլերին:
Մյունխենի ոստիկանությունը տեղեկացրել է, որ այս պահին այս գործով անցնում են 20 կասկածյալներ: Երկուշաբթի նախատեսվում էր անցկացնել խուզարկություն Ռուպերթ Սթադլերի և խորհրդի մեկ այլ անդամի բնակարաններում: Իր տարածած հայտարարության մեջ Մյունխենի ոստիկանությունը հաստատել է, որ մայիսի 31-ից Ստադլերն ու խորհրդի այլ անդամը հանդիսանում են այս գործով կասկածյալներ:
Սթադլերն իր հերթին չի հաստատել, որ իր բնակարանում տեղի է ունեցել խուզարկություն ու կարևորել ընկերությունների միջև մրցակցությունը:
«Երբ խոսքը գնում է թվայնացման մասին, անհրաժեշտ է լինել առաջնորդ այս հարցում: Այստեղ առկա է դաժան մրցակցություն շատերի, այդ թվում Մերսեդեսի հետ: Մենք առաջ ենք քաշել չափազանց հագեցած ու ագրեսիվ ծրագիր շուկայի կարիքները բավարարելու համար»,- ասում է Audi ղեկավար Ռուպերթ Սթադլերը:
Սակայն այս հետաքննությունը Audi –ի ղեկավարության շրջանում ստեղծել է խառնաշփոթ: Հիշեցնենք, որ Ստադլերն ապրիլ ամսին գլխավորել էր ողջ ընկերության վաճառքի բաժինը:
Facebook Forum