Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը սպասում են երեքշաբթի օրվա աննախադեպ գագաթաժողովին


ԱՄՆ-ի նախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը սպասում են երեքշաբթի օրվա աննախադեպ գագաթաժողովին
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ պատմական ու աննախադեպ գագաթաժողովին մնացել են հաշվված ժամեր: Եվ մինչ այն կսկսվի, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն անհրաժեշտ է համարում եւս մեկ անգամ հայտարարել, որ Հյուսիսի ապամիջուկայնացումը շարունակում է մնալ իր երկրի գլխավոր պահանջը:

ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան ղեկավարներից կազմված պատվիրակությունները Սինգապուրում են, որտեղ անցկացվելու է անցած տասնամյակների ամենամեծ միջազգային գագաթաժողովը: Դրված է Հյուսիսը ապամիջուկայնացնելու խնդիրը: Եվ դա եւ մեկ անգամ շեշտում է ԱՄՆ-ի պետքարտուղարը. ‘’Այս մասին որոշում կարող են կայացնել միայն երկու անձինք, եւ այդ երկու անձինք երեքշաբթի օրը նստելու են միմյանց առջեւ’’:

Սինգապուր ժամանելուց ի վեր նախագահ Թրամփը գրեթե ոչինչ չի ասել Կիմ Ջոն Ընի հետ իր մոտակա հանդիպման մասին: Միայն Սինգապուրի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ինքը կարծում է, որ գործերը լավ են ընթանալու:
Հյուսիսի ղեկավարը նույնպես պահպանում է լռություն`բավարարվելով միայն Սինգապուրի պաշտոնատար անձանց հետ բարեսիրտ կատակներ անելով:

Իսկ, թե հատկապես ինչ այլ հարցեր են նրանք քննարկելու Սենտոսա առողջարանային կղզու ‘’Կապելլա’’ հյուրանոցում, դեռեւս ոչինչ չի ասվում:
Ինչպես Սինգապուրի ազգային համալսարանի դասախոս Յա Իան Չոնգն է ասում, ‘’Միգուցե քննարկեն գլխավոր նպատակին հասնելու ուղիները: Սակայն սա միայն գուշակություն է: Հիշենք, որ երկու ղեկավարներն էլ անկանխատեսելի գործիչներ են’’:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք չեն կանխատեսում մեծ ձեռքբերումներ ու առաջընթաց:‘’Այս քննարկումները պարզապետ դնելու են հաջորդ քայլերի ու գործողությունների հիմքերը’’, ասում է Փոմփեոն:

Սակայն այն, որ լավատեսությունը մեծ է, գաղտնիք չէ, ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Հյուսիային Կորեայում: Չէ որ նախնական քննարկումները մինչ այժմ ընթանում են ավելի արդյունավետ, քան սպասվում էր նախկինում:

XS
SM
MD
LG