Մատչելի հղումներ

Սեֆիլյանի հարցով դատական որոշում կկայացվի հունիսի 13-ին


Լուսանկարը' ''PhotoLur"-ի
Լուսանկարը' ''PhotoLur"-ի

Ավարտվեց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունը, որոշումը կհրապարակվի հունիսի 13-ին:

Առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել է 10 տարի 5 ամսվա ազատազրկման: Ընդդիմադիր գործիչը վերաքննիչ ատյանում պահանջում է արդարացում:

Այսօր մեղադրող դատարանը, ներկայացնելով վերաքննիչ բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը, հայտարարեց, թե դեմ չէ, որ 10 տարի 5 ամիս պատժաչափը նվազեցվի 7 տարվա, սակայն առարկեց, որ Սեֆիլյանն արդարացվի:

Ինչպես հաղորդում է ''Ազատություն՛՛ ռադիոկայանը, մեղադրող դատախազը դեմ չի եղել, որ '.' տարի ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանը, և 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Ներսես Պողոսյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեն և վերաքննիչ ատյանը նրանց նկատմամբ սահմանված պատժաչափերը պայմանականորեն չկիրառվի: Մեղադրող դատախազը վկայակոչել է երկրում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը՝ հայտարարելով, թե ազատության մեջ այս մեղադրյալները այլևս վտանգ չեն ներկայացնի:

Փաստաբաններն, այնուամենայնիվ, լավատես են, որ դատարանը արդարացման որոշում կկայացնի: Ինչպես նրանք էին նշում՝ «փակելով խայտառակ այս էջը»:

Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ ապացուցված է համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

XS
SM
MD
LG