Մատչելի հղումներ

Էնթոնի Բորդեյնն ինքնասպան է եղել իր հյուրանոցային համարում


Ուրբաթ օրը առավոտյան Ֆրանսիայի Ալզաս մարզի Կայսերբերգ փոքր գյուղի Le Chambard հյուրանոցում ինքնասպան է եղել աշխարհահռչակ ճանապարհորդ,խոհարար և գրող, CNN հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Էնթոնի Բորդեյն. Անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդաշարի հեղինակը:​

CNN հեռուստաընկերությունը ուրբաթ օրը մեծ վշտով հաստատել է հանրահռչակ ամերիկացի խոհարար, ճանապարհորդ և գրող Էնթոնի Բորդեյնի ինքանսպանության մասին լուրը:

Բորդեյնի անշարժ մարմինը Ֆրանսիայի Ալզաս մարզի Կայսերբերգ փոքր գյուղի Le Chambard բարձրակարգ հյուրանոցային համարում ուրբաթ ավոտյան հայտնաբերել է նրա մտերիմ ընկերը՝ ֆրանսիացի խոհարար Էրիք Ռիփերտը:

Բորդեյնը Ֆրանսիա էր մեկնել իր հեղինակային «Էնթոնի Բորդեյն. Անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդաշարի հերթական մասը նկարահանելու նպատակով:

Խոհարարարական արվեստի վարպետ, իրական ռոք աստղ, Էլվիս, անաչառ, հետաքրքրասեր, համեստ, խորաթափանց ու ազնիվ մարդ՝ ասյպես են Էնթնոի Բորդեյնին բնորոշել հեղինակավոր Սմիթսոնյան հաստատությունը, Նյու Յորքեր ամսագիրը, ինչպես նաև նրա ընկերներն ու գործընկերները:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանի հրավերով՝ 2017 թվականի աշնանը աշխարհահռչակ խոհարարը և CNN հեռուսատաընկերության նկարահանղ թիմը այցել էր նաև Հայաստան:

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին պատմող մոտ 1 ժամ տևողությամբ հաղորդումը CNN հեռուստաընկերությամբ հեռարձակվել էր այս տարի մայիսի 20-ին՝«Էնթոնի Բորդեյն. Անծանոթ տեղանքներ՝ Հայաստան» հաղորդման շրջանակներում:

Նշենք, որ իր հեղինակած խոհարարական գրքերի և մեծ լսարան ապահովող հետաքրքիր հեռուստահաղորդումների համար Բորդեյնը արժանացել է գրեթե բոլոր հեղինակավոր մրցանակներին.

Շուրջ 2 տասնամյակ, ավելի քանի 80 երկրներ այցելելով, տարբեր ազգերի մշակույթներին, պատմությանը և ավանդական կերակրատեսակներին ծանոթանալով՝ 2013 թվականին Peabody մրցանակաբաշխության ժամանակ հերթական մրցանակակը ստանալիս Էնթոնի Բերդեյնը ասել էր.

«Մենք պարզ հարցեր ենք տալիս. Ի՞նչն է ձեզ երջանկացնում, ի՞նչ եք ուտում՞, ի՞նչ եք սիրում պատրաստել: Եվ ամեն անգամ աշխարի տարբեր անկյուններ այցելելով ու այս պարզ հարցերը տալով՝ մենք ապշեցուցիչ պատասխաններ ենք ստանում»:

XS
SM
MD
LG