Մատչելի հղումներ

Սպասվում է, որ ԱՄՆ-ը Մեծ յոթնյակում կարժանանա սառն ընդունելության


Սպասվում է, որ ԱՄՆ-ը Մեծ յոթնյակում կարժանանա սառն ընդունելության
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

Մինչեւ Կանադայում Մեծ յոթնյակի հանդիպումը սկսելը, այստեղ ֆինանսների նախարարները ժամանում են ժպտերես։ Նրանք սակայն լավ գիտեն, որ այս գագաթաժողովն անցնելու է շատ լարված։ Վերլուծաբաններն ասում են, որ իր ամենամտերիմ բարեկամ երկրներից պողպատի ու ալյումինի ներկրումների վրա սակագներ սահմանելու Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը կարող է ԱՄՆ-ը ավելի մեկուսացնել եւ դառնալ առեւտրային պատերազմի պատճառ։
Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լարրի Քուդլոուի խոսքերով, այս անհամաձայնությունը պարզապես ՝՝ընտանեկան վիճաբանություն է՛՛, եւ որ ըստ Թրամփի, ԱՄՆ-ը ամեն ինչ անելու է իր տնտեսությունը եւ աշխատանքային շուկան պաշտպանելու համար։
Սակայն այլ տնտեսագետներ էլ ասում են, թե ՝՝Նախ՝ Ամերիկան՛՛ կարգախոսն ու քաղաքականությունը կարող են Ամերիկան մղել միայնության գիրկը։

Ինչպես Կանադայի ֆինանսների նախարար Բիլ Մորնեոն է ասում, ՝՝Կարծում եմ, դրա արդյունքում Ամերիկան աշխատատեղեր կկորցնի, աշխատատեղեր կկորցնի նաեւ Կանադան։ Մենք պատրաստվում ենք ազդարարել, որ դա մեր մեղքով չէ՛՛։

Կանադան ու եվրոպական երկրները սպառնացել են ԱՄՆ-ի սակագների դեմ հանդես գալ հակադարձ քայլերով։ Սա նշանակում է, որ այսպես ասված ՝՝ընտանեկան վիճաբանությունը՛՛ կարող է լուրջ հետեւանքներ ունենալ ԱՄՆ-ի համար, հօգուտ Չինաստանի։

Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Լարրի Քուդլոուի խոսքերով, ՝՝Այս ամենը բխում է Չինաստանի շահերից, որն արդեն իսկ վեր խոյացող գերհզոր երկիր է։ Եվ ԱՄՆ-ին մեկուսացնելը հենց այն է, ինչ Չինաստանն ուզում է՛՛։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ստիվըն Մնուչինը մերժում է նմանատիպ կարծիքներն այն մասին, թե ԱՄՆ-ը հրաժարվել է համաշխարհային տնտեսության բնագավառում ղեկավար դերից՝ նշելով գործազրկության ցածր մակարդակը, սպառողական շուկայում եւ գործարարության բնագավառում վստահությունը։

Իսկ վերլուծաբանները կարծում են, որ ամրոցանման կառույցում, որտեղ անցկացվելու է Մեծ յոթնյակի գագաթաժողովը, ամերիկյան պատվիրակությունն ըստ ամենայնի կարժանանա է սառն ընդունելության։

XS
SM
MD
LG