Մատչելի հղումներ

Թուրքիայում դատում են ռազմական գործողությունների դեմ հանդես եկած ուսանողներին


Թուրքիայում դատում են ռազմական գործողությունների դեմ հանդես եկած ուսանողներին
please wait

No media source currently available

0:00 0:01:23 0:00

Թուրքիայում դատարանի առջեւ են կանգնել ուսանողներ։ Նրանք ցույցեր են անցկացրել՝ պահանջելու համար, որ Թուրքիան չիրականացնի ռազմական գործողություններ ընդդեմ Սիրիայի քրդական ուժերի։ Սա Էրդողանը համարում է ահաբեկչություն։

Ստամբուլ քաղաքի դատարանի առջեւ են կանգնել երկրի ամենահայտնի համալսարաններից մեկի՝ Բոսֆորի համալսարանի 22 ուսանողներ։ Նրանց դեմ հարուցված են ահաբեկչության մեղադրանքներ։ Նշված անձինք ձերբակալվել են ցույցեր կազմակերպելու համար ընդդեմ այն ցույցերի, որոնք աջակցում էին Սիրիայում քրդական ուժերի դեմ թուրքական ռազմական գործողությունները։

Ուսանողների աջակիցները, այդ թվում՝ նրանց հարազատները հանրահավաք են անցկացրել դատարանի շենքի առջեւ։

Ինչպես ձերբակալված ուսանողներից մեկի հայրն է ասում, ՝՝Մենք բոլորս դեմ ենք պատերազմին։ Ես նույնպես դեմ եմ։ Պատերազմը սխալ է։ Այս դեպքում ավելի պատվաբերը հանուն խաղաղության պայքարելն է։ Պատերազմի համար պայքարելն ավելի հեշտ է, սակայն շատ ավելի դժվար՝ հանուն խաղաղության մարտնչելը։ Հենց դրա համար ենք մենք այստեղ՛՛։

Ձերբակալվածներից մյուսի մայրն ասում է, թե իրենք այստեղ են իրենց զավակներին տուն տանելու համար եւ ուզում են հավատալ արդարադատությանը։

Ուսանողներից 14-ի համար փաստաբանական ծառայություններ մատուցող իրավաբանն ասում է, թե ավելի քան երկու ամիս կալանավորված ուսանողներից մի քանիսը ենթարկվել են ծեծի ու անարգանքի։

Նրանց ձերբակալել էին նախագահ Ռեջեփ Էրդողանի այն ելույթից հետո, որտեղ այս ուսանողներին անվանել էր ահաբեկիչներ։

Էրդողանը վերջերս պարբերաբար է անդրադառնում այս համալսարանին, որպես կոռուպցիայի կենտրոն՝ հուշելով, որ ուսանողների դեմ այս հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ։

XS
SM
MD
LG