Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ


Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը, որի կազմում էին համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը, գործադիր տնօրեն Բրայան Արդունին, ինչպես նաև կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

Կողմերը մտքեր են փոխանակել համահայկական օրակարգային հարցերի, դրանց լուծման ուղղությամբ նոր ուղիներ գտնելու, աշխատանքն ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելու հնարավորությունների վերաբերյալ:

Նախագահը ողջունել է պատվիրակույանը և կարեւորել Միացյալ Նահանգներում համահայկական նշանակության հարցերով մշտապես զբաղվող հայկական կազմակերպությունների գործունեությունը: Իր հերթին, ԱՀՀ-ի պատվիրակության անդամներն ընդգծել են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթի կարևորությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG