Մատչելի հղումներ

Սինգապուրը Թրամփ-Կիմ հանդիպման վայր ընտրելու պատճառները


Սինգապուրը Թրամփ-Կիմ հանդիպման վայր ընտրելու պատճառները
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Հաջորդ շաբաթ հազարավոր լրագրողներ կմեկնեն Սինգապուր՝ միայն 721 քառ. կմ սակայն 5 միլիոն 6ՕՕ հազար ազգաբնակչություն ունեցող քաղաք-պետություն, որտեղ հանդիպելու են ԱՄՆ-ի նախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը։ Այստեղ է արդեն ժամանել ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի լուրերի բաժնի թղթակիցներից Բիլ Գալոնը։

Սինգապուր՝ թզուկ պետություն, ուր ապրում է 5 միլիոն 6ՕՕ հազար մարդ, ուր կան դրամական հսկայական պաշարներ, ուր չեն պակասում գեղատեսիլ ու գրավիչ վայրերը։ Սա է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակից Բիլ Գալոնի առաջին տպավորությունն այս քաղաքից, քաղաք պետություն, որն ընտրվել է որպես ԱՄՆ-ի նախագահի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդի պատմական հանդիպման վայր։

Թղթակիցը հիշեցնում է, որ նախատեսված հանդիպումն անցյալ ամիս գրեթե չեղյալ էր հայտարարվել, ինչը մեկ անգամ եւս ընդգծում է միջուկային հարցերով անցկացվելիք բանակցությունների երերուն վիճակը։
Իսկ տեղանքը նախընտրելի է նախ եւ առաջ նրանով, որ այստեղ հազվադեպ են անցկացվում բողոքի ցույցեր։ Կառավարությունը խստիվ արգելում է չարտոնված հանրահավաքները։ Հավանաբար հենց այս հանագամանքն էլ հրապուրել է երկու առաջնորդներին։

Սինգապուրը նախընտրելի էր նաեւ այն պատճառով, որ այն համարվում է չեզոք տարածք։ Այն դիվանագիտական ու նաեւ մինչեւ վերջերս՝ տնտեսական ամուր կապեր ուներ ե՛ւ Միացյալ Նահանգների ե՛ւ Հյուսիսային Կորեայի հետ։

Ինչպես Սինգապուրի ազգային համալսարանի դասախոս Լիմ Թաե Ուեյն է հիշեցնում, ՝՝Սինգապուրն ունի նման մեծ հանդիպումներ անցկացնելու փորձ։ Այստեղ են նախկինում հանդիպել մի շարք երկրների նախագահներ։ Այստեղ են անցկացվել Հարավարեւելյան Ասիայի երկրների վեհաժողովները, ինչպես նաեւ գագաթաժողովը՛՛։

Քաղաքի բիզնես-կենտրոնում գտնվող բարերն ու ռեստորաններն ակնկալում են մեծ առեւտուր, եւ փորձելու են բավարարել այստեղ ժամանող լրագրողների հորդայի բոլոր պահանջները։

Իսկ Սինգապուրը փորձելու է ապացուցել, որ լինելով աշխարհի ամենափոքր պետություններից մեկը, կարող է լինել ամենակարեւոր ու ամենամեծ հանդիպման ոչ միայն վայրը, այլ նաեւ՝ երաշխավորը։

XS
SM
MD
LG