Մատչելի հղումներ

Կալիֆորնիայում ընթանում են նախնական ընտրություններ


Կալիֆորնիայում ընթանում են նախնական ընտրություններ
please wait

No media source currently available

0:00 0:01:22 0:00

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դայան Ֆայնստայնը մոտ է 6-րդ անգամ երկրի Սենատում ընտրվելուն, քանի որ երեքշաբթի օրը Կալիֆորնիայում անցկացված նախնական ընտրությունների ժամանակ ստացել է առավել թվով ձայներ։

84-ամյա Ֆայնստայնը, որը ժամանակին եղել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը, հեշտությամբ հաղթել է իր ավելի երիտասարդ մրցակցին՝ նահանգային Սենատի դեմոկրատ անդամ Քեւին դը Լեոյին։ Նախնական, այսինքն՝ ներկուսակցական ընտրություններում հաղթող թեկնածունները նոյեմբերին մասնակցելու են համընդհանուր ընտրություններին։

Հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել փոխկառավարիչ Գեյվին Նյուսըմը, որը նույնպես անցյալում եղել է Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետը։ Նահանգապետի պաշտոնի համար մրցապայքարում նրա դեմ հանդես է գալու նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած թեկնածուն՝ հանրապետական բիզնեսմեն Ջոն Քոքսը։
Սակայն Լոս Անջելեսի նախկին քաղաքպետ Անտոնիո Վիարաիգոսան, որը Կալիֆորնիայի նահանգապետի դեմոկրատ թեկնածուն է, կոչ է անում ընտրատեղամասերը բաց պահել մինչեւ այս շաբաթավերջը, քանի որ տպագրական սխալի պատճառով ավելի քան 1ՕՕ հազար ընտրողների անուններ դուրս են մնացել ցուցակներից։

Կալիֆորնիայի նախնական երկու այս ընտրությունների ընթացքը կարող է ցույց տալ, թե արդյոք դեմոկրատները կկարողանան վերցնել այն առնվազն 23 աթոռները, որոնք անհրաժեշտ են Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելու համար։

XS
SM
MD
LG