Մատչելի հղումներ

Թրամփը պնդում է, թե ունի ինքն իրեն ներում շնորհելու լիակատար իրավունք


Թրամփը պնդում է, թե ունի ինքն իրեն ներում շնորհելու լիակատար իրավունք
please wait

No media source currently available

0:00 0:01:29 0:00

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր անցած 5ՕՕ օրերի ընթացքում Դոնալդ Թրամփը հաճախ է անտեսում արդեն հաստատված կանոններն ու չափանիշները եւ հաճախ էլ՝ վիճարկում նախագահի լիազորությունների սահմանները։ Նրա այն հայտարարությունն էլ, թե ինքը կարող է ներել ինքն իրեն, դարձել է իրարամերժ կարծիքների բախման պատճառ։

Ջորջթաունի համալսարանի իրավագիտության դասախոս Սյուզըն Լո Բլոչի խոսքերով, ՝՝Եթե որեւէ երկրում որեւէ նախագահ ների ինքն իրեն, այդ երկրներից մեծ մասում խորհրդարանները նրան կենթարկեն իմփիչմենթի՛՛։

Թրամփի իրավական հարցերով զբաղվող անձնակազմը ներկայումս որոնում է միջոցներ ապացուցելու համար, որ նախագահն ունի իր նախընտրական արշավի հարցով սկսված հետաքննությունը կասեցնելու, ինչպես նաեւ ինքն իրեն ներում շնորհելու լիակատար իրավունք։ Այսինքն այնպես, ինչպես թագավորը, այլ ոչ թե ժողովրդավարական եղանակով ընտրված նախագահը։

Այդ պատճառով Սպիտակ տան խոսնակը պիտի պատասխան տար հետեւյալ հարցին, թե արդյոք նախագահը կարծում է, որ ինքը վեր է օրենքից։
Խոսնակ Սառա Սանդերսն իհարկե շեշտը դրեց այն մտքի վրա, որ նախագահը սխալ ոչինչ չի արել եւ որ իրենք այդ հարցում վստահ են։

Վերջին օրերին է պարզվել, որ Թրամփի փաստաբանները դեռեւս հունվար ամսին երկար նամակ էին հղել հատուկ հետաքննչական խմբին՝ պնդելով, թե օրենքը թույլ չի տալիս ստիպել նախագահին ներկայանալ դատարան, եւ որ նախագահը չի խոչընդոտի արդարադատությունը, եթե պաշտոնից ազատի Ռուսաստանի հետ կապված հետաքննությունը ղեկավարած Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենին։ Ըստ նամակի, նախագահն ունի հետաքննությունը դադարեցնելու անսահմանափակ իրավունք։

Ի՞նչ է այս ընթացքում ասում ինքը՝ Թրամփը։

Նա շարունակում է այդ հետաքննությունն անվանել ՝՝վհուկաորս՛՛։

XS
SM
MD
LG