Մատչելի հղումներ

Հարավային Կորեայում շատերը չեն հավատում, որ Հյուսիսի առաջնորդը կվերածվի խաղաղության աղավնու


Հյուսիսային Կորեայի առաջնորդը կվերածվի՞ խաղաղության աղավնու
please wait

No media source currently available

0:00 0:01:20 0:00

ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպումից առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոն Ընի նկատմամբ միջազգային մամուլի կողմից ցուցաբերվում է ավելի մեղմ մոտեցում։ Սակայն Հարավային Կորեայում շատերն են ասում, թե հարկավոր չէ հավատալ, որ կարծր դիրքային բռնակալից Կիմը կարող է վերածվել խաղաղասեր դիվանագետի։

Հասարակական կարծիքն ու տպավորությունը նույնպես ընդհանուր առմամբ դրական միտումներ են ցույց տալիս, ինչը սակայն չի նկատվում Հարավային Կորեայում, որտեղ նրան շատերն են անվանում ՝՝մարդկությանը սպառնացող հրեշ՛՛։

Ինչպես Հարավային Կորեայի նախկին զինվորական Կիմ Սանգ Չինն է ասում, ՝՝Այդ մարդը հակաօդային գնդացրով սպանել է իր իսկ մորեղբորը, թունավորման եղանակով սպանել իր եղբորը, ոչնչացրել իր շրջապատի մարդկանց։ Սակայն Հարավային Կորեայի մամուլն այս օրերին շփոթեցնում է մեր երկրի քաղաքացիներին՛՛։

Հյուսիսի ու Հարավի առաջնորդներն ապառազմականացված գոտում անցյալ ամիս անցկացրին պատմական նշանակություն ունեցող հանդիպում, երբ Հարավի նախագահ Մուն Ջաե Ինը Կիմին ասաց, թե նրա ժողովրդականությունը Հարավում աճում է։
Այստեղ անցկացված հարցումների համաձայն էլ հարավկորեացիների 78 տոկոսը Կիմ Ջոն Ընին համարում են ՝՝վստահելի՛՛։

Այս դիրքորոշման դեմ անցկացվող ցույցերի մասնակիցներն ասում են, թե ՝՝Հարավի կառավարությունը կեղծում է տեղեկատվությունը եւ սրբացնում Կիմին, ինչպես նաեւ փորձում վստահեցնել, որ Կիմ Ջոն Ընն այժմ Հարավի բարեկամն է։ Մենք այդ ամենին չենք հավատում՛՛։

Կիմ Ջոն Ընի եւ Դոնալդ Թրամփի միջեւ մի քանի անգամ համաձայնեցված, չեղարկված ու նորից համաձայնեցված հանդիպումը նախատեսված է հունիսի 12-ին։ Սակայն Հարավի ցուցարարները չեն հավատում, որ Սինգապուրի գագաթաժողովի ժամանակ կարմիր կովը կփոխի իր կաշին։


XS
SM
MD
LG