Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան փորձարկման է դնելու բանակցելու հարցում Թրամփի գիտելիքները


Հյուսիսային Կորեան փորձարկման է դնելու բանակցելու հարցում Թրամփի գիտելիքները
please wait

No media source currently available

0:00 0:01:22 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հանդիպեց Հյուսիսային Կորեայի բանագնացին, նրանից ստացավ Հյուսիսի առաջնորդ Կիմ Ջոն Ընի նամակը, եւ հաստատեց, որ ավելի վաղ չեղյալ հայտարարված գագաթաժողովը տեղի կունենա:

Հունիսի 12-ին Սինգապուրում անցկացվելիք գագաթաժողովը միանգամից հարցեր չի լուծելու: Ինչպես Թրամփն է ասել, դա պարզապես գործընթացի սկիզբն է ազդարարելու: ‘’Եվ ես նրանց ասել եմ, այդ գործընթացում կարող ենք շարժվել արագ, կարող ենք շարժվել դանդաղ’’:

Նման բանակցությունների մասնակցած նախկին պաշտոնյաներն այսօր հանդես են գալիս տարաբնույթ մեկնաբանություններով:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Բիլ Ռիչարդսոնի խոսքերով, առաջին հանդիպումը կարող է պատմության մեջ մտնել միայն համատեղ լուսանկարի տեսքով:

‘’Սակայն հաջողություն կգրանցվի միայն այն ժամանակ, երբ կայացվի համաձայնույթուն միջուկային ու հրթիռային փորձարկումները կրճատելու, այդ զենքերը ոնչնչացնելու շուրջ’’:

Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի խոսքերով, հավատարիմ մնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին, ‘’Հյուսիսային Կորեան օգնություն կստանա միայն այն ժամանակ, երբ ապացուցի, որ ապամիջուկայնացման հարցում իրականացնում է անշրջելի քայլեր’’:
Իսկ պարզելու համար, թե Հյուսիսը հարգում է իր խոստումը, թե ոչ, հարկավոր կլինեն տարիներ, ասում են վերլուծաբանները:

‘’Մենք չգիտենք, թե որտեղ են նրանց բոլոր զենքերը, քանի միավոր զենք ունեն եւ որտեղ են դրանք պահվում’’, ասում է Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Սյու Մի Թերրին:

‘’Նրանք գաղտնի հազարավոր թունելներ ունեն: Այնպես որ, այդ ամենը պարզելու գործընթացը շատ ու շատ դժվար է լինելու: Խնդրին հարկավոր է նայել իրատեսորեն’’:

Դեսպան Ռիչարդսոնի խոսքերով, հյուսիսկորեացիները կարծր բանագնացներ են, եւ այժմ մնում է պարզել, թե որքան հմուտ է Թրամփը բանակցելու ընթացքում:

Այսինքն, եթե Հյուսիսը մինչ այժմ իրականացնում էր միջուկային ու հրթիռային փորձարկումներ, հիմա փորձարկելու է Թրամփի բանակցելու հմտությունները:

Իսկ ինչ վերաբերում է Կիմից Թրամփին ուղարկված իր չափսերով անսովոր կերպով մեծ ծրարին, պետք է ասել, որ դրա բովանդակության մասին Թրամփը չի ուզում որեւէ բան ասել:

XS
SM
MD
LG