Մատչելի հղումներ

Մյանմարի ավելի քան 2 հազար նախկին տեղահանվածներ պայքարում են երկրի Զինված ուժերի նոր ճանապարհի կառուցման նախագծի դեմ: Կարեն շրջանի ազգային միության և Մյանմարի բանակի միջև՝ ավելի քան 60 տարի ընթացող քաղաքացիական պատերազմի արդյունքում Թալաս-Մյանմարի սահմանին գտնվող ճամբարներում ավելի քան 100,000 փախստականներ են բնակվում:

Այստեղ՝Մյանմարի հեռավոր Կառոբանթա գյուղում տեղաբնակները կիսում են հարազատների և մտերիմների հետ իրենց ամենօրյա սնունդն ու ջուրը:

16 տարի առաջ Մայանմարի զինվորականների հետ բախումերի ժամանակ գյուղացիներից շատերը վիրավորվել էին հրաձգային կրոկոցներից:

2015 թվականի հրադադարի համաձայանգրի ստորագրումից կարճ ժամանակ անց մարտական գործողությունները այս տարածաշրջանում վերսկսվեցին:

Անձրևների սեզոնի հետ և տեղահանումների արդյունքում հազարավոր մարդիկ հայտնվել են տարատեսակ հիվանդությունների ռիսկանության խմբում: Ավելացել են նաև զինվորականների հետ բախումները:

Սաթո Սեյվահի փեսան, ով ազդեցիկ ակտիվիստ էր, սպանվել է Մյանմարի զինված ուժերի կողմից: Նա պայքարում էր իրենց նախնիների հայրենիքը լքած փախստականների վերադարձի և վերաբնակեցման իրավունքների համար:

«Կարծում եմ նրանք հրադադարի համաձայանգիրը ստորագրել էին, քանի որ ցանկանում են նոր ճանապարհ կառուցել մեր հողերի վրա: Նրանք եկել էին մեզ ասելու, որ իբր մենք չենք ցանկանում, որ ճանապարհը կառուցվի: Մենք անզոր են որևէ բան անել, քանի որ մենք պարզապես հասարակ գյուղացիներ ենք և չենք կարող պայքարել նրանց դեմ», - ասում է Սաթո Սեյվահը:

Մյանմարի իշխանությունները ծրագրում են Սալավին գետի երկայնքով տասնչորս ՀԷԿ կառուցել, որից ստացված էլեկտրաէներգիան նախատեսվում է վաճառել երկրից դուրս:

Կարին շրջանի բնակիչները, ինչևէ, չեն աջակցում իշխանությունների այս նախագիծը և ընդգծում, որ այն ոչ մի կերպով չի նպաստելու իրենց համայնքի բարեկեցությանը:

«Մյանմարի ուժայինները այս տեղահանումները կազմակերպում են, քանի որ մեգա նախագծեր իրականացնելու ծրագրեր ունեն մեր տարածքում: Այդ պատճառով էլ նրանք ավելացնում են վերահսկողությունն ու բարձրացնում անվտանգության մակարդակը», - ասում է Սա Փոլ Սեյ Թան:

Ըստ Մյանմարի Կարին շրջանի ազգային միության պաշտոնական ներկայացուցիչ Պաուդ Քվու Հտո Վի-ի՝ Մյանմարի բանակն այժմ համաձայնել է ժամանակավորապես դադարեցնել շինաշխատանքները:

Նշենք, որ Մյանմարի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություն տրամադրել Ամերիկայի Ձայնին խնդրի առնչությամբ:

XS
SM
MD
LG