Մատչելի հղումներ

Ռումինիայում ու Լիտվայում ԿՀՎ-ին պատկանող բանտերի վերաբերյալ եվրոպական դատարանի պահանջը


Ռումինիայում ու Լիտվայում ԿՀՎ-ին պատկանող բանտերի վերաբերյալ եվրոպական դատարանի պահանջը
please wait

No media source currently available

0:00 0:01:25 0:00

Լիտվան ու Ռումինիան մեկ տասնամյակ առաջ ունեցել են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությանը ենթակա բանտեր։ Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այդ երկրների իշխանությունները տեղյակ են եղել, որ այստեղ կալանավորները պահվել են անօրինական եղանակով։

Ամերիկյան այս ծրագրի շուրջ մինչեւ օրս կան գաղտնիքներ։ Վաշինգտոնն ընդունել է, որ իր տարածքից դուրս գտնվող որոշ բանտերում պահում է ալ Քաիդայի կասկածյալների, սակայն երբեք չի ասել, թե մասնավորապես որտեղ են գտնվում այդ բանտերը։

Ո՛չ Ռումինիան, ո՛չ էլ Լիտվան պաշտոնապես չեն ընդունել իրենց տարածքներում ԿՀՎ-ին պատկանող բանտերի առկայության մասին լուրերը։

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի զեկույցի, Լիտվայում ԿՀՎ-ին պատկանող բանտ է գործել 2ՕՕ5 թվականի փետրվար ամսից մինչեւ 2ՕՕ6 թվականի մարտը։ Ռումինիայում նման բանտ է գործել 2ՕՕ3-ի սեպտեմբերից մինչեւ 2ՕՕ5 թվականի նոյեմբեր ամիսը՝ ի հակադրություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, որն արգելում է տանջամիջոցները, անօրինական ձերբակալությունները եւ մահվան դատավճիռները։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան կոչ է անում, որ Լիտվան ու Ռումինիան սկսեն այս ծրագրում իրենց մասնակցության շուրջ բազմակողմանի հետաքննություն եւ պատժեն դրա մեջ մեղավոր պաշտոնատար անձանց։

Նրանց դեմ դատական գործեր են հարուցվել այն կալանավորների անունից, ովքեր ԱՄՆ-ի կողմից այժմ պահվում են Գուանտանամոյի բանտում։

XS
SM
MD
LG