Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը սակագներ սահմանեց ԵՄ-ից, Մեքսիկայից ու Կանադայից ներկրումների վրա


ԱՄՆ-ը որոշեց սակագներ սահմանել Եվրոպական միությունից, Մեքսիկայից ու Կանադայից պողպատի եւ ալյումինի ներկրումների վրա։

Պողպատի ներկրումների վրա 25, ալյումինի վրա 1Օ տոկոսի սակագներն ուժի մեջ կմտեն հունիսի 1-ից։

Այս մասին մայիսի 31-ին հայտարարեց առեւտրի նախարար Ուիլբըր Ռոսը, որոշում, որը մեծապես իր ազդեցությունը կունենա ՆԱՏՕ-ում եւ Եվրոպական միությունում ԱՄՆ-ի դաշնակիցների վրա։

Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ավելի վաղ ասել էր, թե սակագները ուժի մեջ մտնելու դեպքում կլինեն ՝՝անարդարացի եւ վտանգավոր՛՛։ Բրունո Լե Մարիի խոսքերով, Եվրոպական միությունը կիրականացնի ՝՝հնարավոր բոլոր միջոցները՛՛ պատասխան տալու համար ԱՄՆ-ին։

՝՝ԱՄՆ-ի իշխանությունների լիակատար իրավունքն է որոշելու համար ուզում են մտնել առեւտրային հակամարտության մեջ իրենց եվրոպական գործընկերների հետ, թե ոչ՛՛, ասել էր նախարարը նախքան ԱՄՆ-ի կողմից հայտարարության հրապարակումը։

XS
SM
MD
LG