Մատչելի հղումներ

Իսպանիայի վարչապետը կանգնած է անվստահության քվեի ենթարկվելու վտանգի առջեւ


Իսպանիայի վարչապետը կանգնած է անվստահության քվեի ենթարկվելու վտանգի առջեւ
please wait

No media source currently available

0:00 0:01:11 0:00

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյի նկատմամբ ուրբաթ օրն անցկացվելու է վստահության քվե, երբ նրա կենտրոն-աջթեւային Ժողովրդական կուսակցության տասնյակ համախոհների դեմ ներկայացվել են կոռուպցիայ մեղադրանքներ, մի բան, ինչը մեծապես սպառնում է նրա վեց տարի տեւած կառավարմանը։

Նշված անձանց նկատմամբ անցյալ շաբաթ են ներկայացվել զեղծարարությունների, հարկային խախտումների, դրամի լվացման մասին մեղադրանքներ։ Նրանց շարքում է ֆինանսների նախկին նախարարը։ Ընդհանուր առմամբ ներկայացվել է 351 տարի ազատազրկման պահանջ։

Մեղադրանքներն առնչվում են 199Օ-ականների եւ 2ՕՕՕ-ականների ընթացքում Ռահոյի կուսակցության քարոզարշավներն անօրինական կերպով ֆինանասավորելու փաստին։ Ռահոյը այս մեղադրանքների տակ է հայտնվել վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր։

Նա պարբերաբար պնդում է, որ չեն իրականացվել սխալ քայլեր։ Քաղաքացիներ անվանումը կրող քաղաքական կուսակցությունը, որը սկիզբ է առել Կատալոնիայի երկրամասից, ունի վաղաժամ ընտրություններում հաղթելու մեծ հնարավորություն եւ ընտրություններ հրավիրելու պահանջով է դիմում Ռահոյին։ Վերջինս հրաժարվում է դա անել եւ հայտարարում, թե վարչապետի պարտականությունները կատարելու է մինչեւ դրա ժամկետի ավարտը՝ 2Օ2Օ թվականը։

XS
SM
MD
LG