Մատչելի հղումներ

Նոր բացահայտումներ՝ Պուերտո Ռիկոյի «Մարիա» փոթորկի զոհերի թվի վերաբերյալ


Պուերտո Ռիկոյի բնակիչների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ անցած տարվա «Մարիա» փոթորկի արդյունքում զոհերի թիվը եղել է շատ ավելի մեծ, քան հաղորդել են պաշտոնական աղբյուրները: 64 զոհի փոխարեն այժմ հայտարարվում է ավելի քան 4600 զոհերի մասին:

Պուերտո Ռիկոյի բնակիչների շրջանում անցկացվել է նոր հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բնական աղետի ընթացքում գրանցված զոհերի թիվն անհամեմատ ավելի բարձ է, քան հաղորդում են պաշտոնական աղբյուրները: ԱՄՆ-ի կառավարության տվյալներով զոհերի թիվը կազմել է 64 մարդ, սակայն New England Journal of Medicine գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը նշում է, որ այդ թիվն անցնում է 4600-ը:

Հիշեցնենք, որ նախկինում նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմը քննադատության են ենթարկվել բնական աղետին դանդաղ արձագանքելու համար: Ամիսներ ի վեր այս տարածքի մեծ մասը շարունակում էր մնալ հոսանքազրկված:

Հետազոտողների կարծիքով ԱՄՆ-ի կառավարությունը անուշադրության է մատնել Պուերտո Ռիկոն և այս տարածքի ենթակառուցվածքները: Նրանք նշում են, որ համապատասխան մուտք չեն ունեցել ԱՄՆ-ի պաշտոնական տվյալների բազա՝ համեմատականներ իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյին հասցրել է շուրջ 90 միլիարդ դոլարի վնաս: Բնական աղետից 8 ամիս անց վերականգնողական աշխատանքները դեռևս շարունակվում են, որոնց ընթացքը գնահատվում է չափազանց դանդաղ:

Facebook Forum

XS
SM
MD
LG