Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի հետ գագաթաժողովը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում


Հյուսիսային Կորեայի հետ գագաթաժողովը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

Համաշխարհային մամուլի ուշադրությունը վերջին շաբաթների ընթացքում կենտրոնացել է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթաժողովի վրա, այն հարցի վրա, ի վերջո այն տեղի կունենա, թե՞ կավարտվի առանց սկսելու։ ԱՄՆ-ի նախագահի կողմից մի քանի օր առաջ Հյուսիսի առաջնորդ Կիմին հղված նամակը խոսում էր գագաթաժողովը չեղարկելու մասին։ Սակայն ինչպես Պետդեպարտամենտի խոսնակ Հեդըր Նոուերթն է ասում, այն փաստը, որ Հյուսիսի բանագնացներն արդեն հանդիպումներն են ունենում Չինաստանում, խոսում է գագաթաժողովի անցկացման հնարավորության մասին։
Նրա խոսքերով, Չինաստանում մանրամասնությամբ խոսել են գագաթաժողովից Միացյալ Նահանգների սպասումների մասին։


Կիմ Յոնգ Չոլը, հյուսիսկորեացի ամենաբարձր պաշտոնյան է, որն անցած երկու տասնամյակների ընթացքում այց է կատարում ԱՄՆ։
Լրտեսական գործակալության նախկին ղեկավարը, ըստ հաղորդագրությունների, մասնակցել է Sony Pictures ընկերության դեմ իրականացված կիբեր հարձակմանը։

Փորձագետներն ասում են, որ Միացյալ Նահանգներ նման բարձրաստիճան պաշտոնյա գործուղելու փաստով Հյուսիսի առաջնորդը ցուցաբերում է խոստումնալից քաղաքականություն։

Վիլսոնի կենտրոնից Փաթրիք Մաքիչերնի խոսքերով, հյուսիսկորեացիները երբեք չեն ցանկացել գնալ դեպի ապամիջուկայնացում։

՝՝Սակայն կարծում եմ, նրանք այսօր ուզում են դա խաղարկել տնտեսական շահի եւ անվտանգության երաշխիքների դիմաց՛՛։

Հիմա հարցն այն է, ասում է վերլուծաբանը, թե ինչ ուղղությամբ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պիտի շարժվեն, որպեսզի իրականացվի Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու նպատակը։

Հունիսի 7-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփն ընդունելու է Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեին։ Դրանից հինգ օր անց Սինգապուրում կսկսվի Դոնալդ Թրամփ-Կիմ Ջոն Ըն գագաթաժողովը, եթե չլինեն արտառոց իրադարձություններ։

Կդառնա հանդիպումը խաղաղության գագաթաժողով, թե ոչ, ցույց կտա Սինգապուրը։


XS
SM
MD
LG