«Այլընտրանք Գերմանիային» ազգայնական կուսակցության կողմնակիցները կիրակի օրը Բեռլինի կենտրոնում անցկացրեցին բողոքի երթ ընդդեմ գործող կանցլեր Անգելա Մերքելի կառավարության վարած քաղաքականության, հատկապես ներգաղթի ոլորտում: Ազգայնականների բողոքի երթի դեմ իր հերթին նույն վայրում հակացույց էին կազմակերպել Գերմանիայի լիբերալ և հակաազգայնական ուժերը:
Ոստիկանության տեղեկության համաձայն ազգայնականների բողոքի ցույցին մասնակցել է շուրջ 5000 ցուցարար, հակաազգայնականների թիվը հասել էշուրջ 25 հազարի:
«Այլընտրանք Գերմանիային» ազգայնական կուսակցության կողմնակիցների երթը ուղեկցվում էր «Մերքելը պետք է հեռանա» կոչերով և «Ոչ Իսլամին Գերմանիայում» պաստառներով: Ազգայնականները երթով շարժվել են դեպի Բրանդենբուրգյան դարպասներ: Հուշարձանի հակառակ կողմում գտնվող հակացուցարարները բացականչում էին «Նացիստներ հեռացեք»:
Հակացուցարարները դիմել են տարբեր հնարքների՝ «Այլընտրանք Գերմանիային» կուսակցության ցույցը խաթարելու ու նրանց կոչերը խլացնելու համար: Այստեղ էին Բեռլինի երաժշտական ակումբների ներկայացուցիչները և մշակութային գործիչներ, որոնք բողոքում էին ընդդեմ ազգայնականության:
Ոստիկանությունը ստիպված իրականացրել է համապատասխան անվտանգության միջոցներ՝ հակադիր ճամբարների միջև բախումները կանխելու համար: Այստեղ է բերվել ոստիկանության շուրջ 2000 աշխատակից: Վերջիններիս գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել խուսափել բախումներից։ Տուժածներ չկան։
Facebook Forum