Միջազգային հետաքննիչները, որոնք ուսումնասիրում են Ուկրաինայի օդային տարածքում2014 թվականի հուլիս ամսին Մալայզիայի օդային ուղիներին պատկանող MH17 չվերթի օդանավի կորածանման պատճառները, եկել են եզրակացության, որ օդանավը խոցած հրթիռն արձակվել է ռուսական հրետանային մի դիվիզիոնից: Այսպիսով առաջին անգամն է, որ Նիդերլանդների, Ուկրաինայի, Մալայզիայիեւ Ավստրալիայի հետաքննիչների համատեղ խումբը օդանավի կործանման հարցում նշում է Ռուսաստանի ներգրավվածության մասին:
Երկու հարյուր ութսուներեք ուղեւոր եւ անձնակազմի տասնհինգ անդամներ զոհվեցին, երբ 2014 թվականին Ուկրաինայի օդային տարածքում կործանվեց Ամստերդամից Կուալա Լամփուր ուղեւորվող մարդատար օդանավը:
Հետաքննիչների համատեղ խումբն արդեն տալիս է եզրակացություն, որ MH17 չվերթի օդանավը կորածանվել է ռուսական երկիր-երկինք տիպի հրթիռի հարվածից: Հրթիռը, ըստ հետաքննչակախ խմբի,Ուկրաինայի տարածք է մուտք գործել Ռուսաստանից:
Ինչպես Նիդերլանդների գլխավոր դատախազ Ֆրեդ Վեսթերբեքեն է ասել. ‘’’’Բուկ’’ մակնիշի հրթիռային կայանը, որից արձակվել է օդանավը կործանած հրթիռը, պատկանում է Ռուսաստանի զինված ուժերի 53-րդ հակահրթիռային պաշտպանության հրետանային զորախմբին’’:
Այս եզրակացությունը համապատասխանում է Bellingcat ինտերնետային կայքին տարբեր աղբյուրներից փոխանցված տեսագրություններին: Ըստ տ եսագրության, օդանավի կործանումից հետո ’’Բուկ’’ հրթիռային կայանքում պակասում է մեկ հրթիռ:
Քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանն իր մշտական ձայնը կիրառում է միջազգային որեւէ դատարան հիմնելու մասին որեւէ քայլ մերժելու համար, դատավարությունը կընթանա Նիդերլանդներում, որտեղից իր թռիչքն էր իրականացրել մալայզիական օդանավը:
‘’Շատ փոքր է հնարավորությունը, որ Ռուսաստանն արտահանձնի իր բոլոր այն քաղաքացիներին, որոնց կասկածում են օդանավի կործանմանը մասնակցություն ունենալու մեջ’’, ասում է Հենրի Ջեքսոնի անվան հաստատության ռուսական հարցերով վերլուծաբան Էնդրու Ֆոքսալը:
‘’Ղրիմի անօրինական բռնակցումից, արեւելյան Ուկրաինան ապակայունացնելուց, MH17 չվերթի օդանավը կործանելուց անցել է չորս տարի, եւ այժմ կան Արեւմուտքում երկրներ, որոնք ցանկանում են Ռուսաստանի հետ վերսկսել առեւտրային համագործակցությունը: Արեւմուտքը մինչ այժմ պահպանել է իր դիրքորոշումը, սակայն չկա որեւէ երաշխիք, որ այն կշարունակի այդ դիրքորոշումը պահել երկար ժամանակ’’, ասում է վերլուծաբանը:
Հիշեցնենք, որ Մոսկվան համառորեն հերքում է օդանավի կործանման գործում իր մասնակցությունը եւ պնդում, որ այն կործանել են ուկրաինական ուժերը: Հետաքննիչները մերժում են այս առնչությամբ ռուսների ներկայացրած ապացույցները: