Մատչելի հղումներ

Թրամփն ուզում է կրճատել այն երկրների հատկացումները, որոնք չեն աջակցում ԱՄՆ-ին


Թրամփն ուզում է կրճատել այն երկրների հատկացումները, որոնք չեն աջակցում ԱՄՆ-ին
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Այս մասին ելույթով նա հանդես է եկել Նյու Յորքում, շեշտելով, որ ֆինանսական հատկացումներից պիտի մասնակիորիեն կամ լիովին զրկվեն նրանք, որոնք բավարար աշխատանք չեն կատարում անօրինական փախստականների հոսքը դեպի ԱՄՆ կասեցնելու ուղղությամբ:


Թրամփի կարծիքով, ամեն մի անօրինական փախստականի դիմաց հարկավոր է կատարել կրճատումներ:
‘’Պետք է կազմել մի ծրագիր, ըստ որի ամեն անգամ, երբ ինչ որ մեկն այստեղ է գալիս ինչ որ երկրից, մեր կողմից տվյալ երկրին տրամադրվող ֆինանսական հատկացումները կրում են մեծ կրճատումներ’’:

‘’Մենք չենք կարող որեւէ երկրի հենց այնպես տրամադրել ֆինանսական հատկացումներ’’, ասել է Թրամփը, ավելացնելով, թե ինքը չի հավատում, որ անօրինական ներգաղթի հոսքը կասեցնելու հարցում բոլոր երկրներն աջակցում են ԱՄՆ-ին:

Թրամփը, որն իր նկատառումները ներկայացրել է Նյու Յորքի Լոնգ Այլընդ թաղամասի ներքին գործերի բաժանմունքում, իր խոսքում չի նշել որեւէ երկրի անուն: Ի դեպ, հենց այստեղ էր անցած երկու օրերի ընթացքում ըստ կասկածների MS-13 անվանումը կրող ավազակախմբի կողմից իրականացվել 25 սպանություն:
Հավաքվածները հավանություն են տվել սպանությունների առնչությամբ Թրամփի մեկնաբանություններին, որն այս ավազակախմբի անդամներին ‘’անասուններ’’ էր անվանել:


Քննարկումների ժամանակ արծարծվել է նաեւ այն երեխաների հարցը, որոնք կալանավորվել են Միացյալ Նահանգներ անօրինական եղանակով մուտք գործելու համար:
ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենստայնը բացատրել է, որ ըստ օրենքի, առանց մեծահասակների ուղեկցության այստեղ ժամանած անչափահասները, եթե նրանք նույնիսկ ավազակախմբի անդամներ են, պետք է կանգնեն դաշնային դատարանի առջեւ, եւ չեն կարող հապճեպ արտաքսվել:


XS
SM
MD
LG