Մատչելի հղումներ

Կկայանա՞ Թրամփ-Ըն հանդիպումը, թե՞ կսկսվի հակասությունների նոր փուլ


Կկայանա՞ Թրամփ-Ըն հանդիպումը, թե՞ կսկսվի հակասությունների նոր փուլ
please wait

No media source currently available

0:00 0:01:58 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը մեծ հույս ուներ, որ շուտով Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ նախատեսված հանդիպման արդյունքում կլուծվեր այդ երկրի միջուկային խնդիրը, այսօր վստահ չի ասում նույնիսկ, կկայանա հանդիպումը, թե ոչ։

Բայց հույսն իհարկե մեռնում է ամենավերջում։ Մինչեւ հաջորդ ամիս Կիմ Ջոն Ընի հետ հանդիպումը, Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունեց Հարավային Կորեայի իր պաշտոնակցին ու հայտարարեց, որ հանդիպման համար Միացյալ Նահանգներն ունի պայմաններ, ու եթե Հյուսիսը չընդունի այդ պայմանները, հանդիպում տեղի չի ունենա։

Մինչ այդ Հյուսիսային Կորեան էր հարցականի տակ դրել հանդիպման հնարավորությունը, երբ ԱՄՆ-ը ու Հարավային Կորեան սկսեցին համատեղ զորավարժություններ, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթընն առաջարկեց ՝՝Լիբիայի ոճով՛՛ Կորեական թերակղզու ապամիջուկայնացում։

Հիշեցնենք, որ Լիբիայի նախկին ղեկավար Մոամար Ղադաֆին 2ՕՕ3 թվականին հրաժարվեց միջուկային զենքերից եւ 8 տարի անց ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ապստամբության արդյունքում գահընկեց արվեց, հայտնաբերվեց լքված մի խրամատում եւ հրազենային կրակ ստացավ գլխին։
Արդյո՞ք նույնը տեղի չի ունենա Կիմ Ջոն Ընի հետ։ Ո՞վ է երաշխավորը։

Այդ դերում փորձում է հանդես գալ Թրամփը, որն ասում է.՝՝Մենք կապահովենք նրա անվտանգությունը։ Այս մասին մենք խոսել ենք սկզբից։ Նա կապրի անվտանգ, կլինի երջանիկ, նրա երկիրը կհարստանա ու կբարգավաճի՛՛։

Սակայն, պատրաստվելով հանդերձ ոչնչացնել միջուկային փորձարկումների այս փորձադաշտը, Հյուսիսային Կորեան շարունակում է կասկածի տակ դնել հանդիպման հնարավորությունը եւ հիշեցնում ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունների նկատմամբ իր խիստ ընդդիմությունը։

Այսինքն՝ տասնամյակներ տեւած անվստահությունն ու փոխադարձ ատելությունը մի քանի օրում կամ ամսվա ընթացքում մոռանալն այնքան էլ հեշտ չէ, ասում են փորձագետները։

Նրանցից Ռոբերտ Մենինգի խոսքերով,

՝՝Ամեն ինչ շատ դանդաղ է առաջ գնալու։ Կարծում եմ, առաջին դրական քայլը կարձանագրի Թրամփի ու Հարավային Կորեայի նախագահ Մունի միջեւ հանդիպումը՛՛։

Իսկ հանդիպումից հետո Հարավի բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք ասել են, թե Կիմ Ջոն Ընի եւ Դոնալդ Թրամփի միջեւ նախատեսված բանակցությունները տեղի կունենան 99.9 տոկոսի հավանականությամբ։

XS
SM
MD
LG