Մատչելի հղումներ

Ռուսաստանի Պետդուման փորձում է սառեցնել ԱՄՆ-ից ներկրվող ու դեպի ԱՄՆ արտահանվող որոշ ապրանքների առաքումը


Ռուսաստանի Պետդուման փորձում է սառեցնել ԱՄՆ-ից ներկրվող ու դեպի ԱՄՆ արտահանվող որոշ ապրանքների առաքումը
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

Ռուսաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը կարող է սառեցնել Ռուսաստանից դեպի ԱՄՆ արտահանվող եւ ԱՄՆ-ից ու այլ երկրներից Ռուսաստան առաքվող ապրանքների ներկրումը։

Օրինագիծը ներկայացրել են Պետական դումայի ղեկավար օրենսդիրներ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից հաստատված վերջին պատժամիջոցների։ Ի շարս այլ սահմանափակումների, ներկայացված օրինագիծը Ռուսաստանի նախագահին թույլ է տալիս ՝՝արգելել կամ ժամանակավորապես դադարեցնել թշնամական որեւէ երկրի հետ համագործակցությունը՛՛ եւ արգելել որեւէ երկրից ապրանքների ներկրումը։

Ինչպես պատգամավորներից Անդրեյ Իսաեւն է ասել Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը, իրենք փորձում են ՝՝պաշտպանել Ռուսաստանի կառավարության իրավունքները եւ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը՛՛։

՝՝Որեւէ մեկը, ով կփորձի սահմանափակումներ դնել մեր իրավունքների ու մեր քաղաքացիների վրա, պիտի հասկանա, որ Ռուսաստանը դրան կտա պատասխան։ Այս օրինագիծը պաշտպանում են Ռուսաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները, եւ մենք այն քննարկել ենք բիզնես շրջանակներում, փորձագետների հետ միասին, ինչպես նաեւ տարբեր կազմակերպություններում՛՛։

Իսաեւի խոսքերով, իրենք վստահ են, որ օրինագիծն օրենքի վերածելով, իրենք մեծապես կօգնեն Ռուսաստանի հասարակության մեծամասնությանը։

Պետդումայի առաջին փոխնախագահ Ալեքսանդր Ժուկովի խոսքերով էլ. ՝՝Հակա-պատժամիջոցներն առանց կասկածի լուրջ քայլ է՝ ուղղված օտար այն երկրների կառավարություններին, որոնք կիրառում են պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի՛՛։

Օրինագծի նախնական տեքստն առաջարկում էր հատուկ սահմանափակումներ այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են ԱՄՆ-ից ներկրվող դեղամիջոցները, եւ դեպի ԱՄՆ արտահանվող կարեւոր նշանակություն ունեցող ապրանքները, այդ թվում՝ տիտանը։

Սակայն խորհրդարանի անդամներն, ինչ որ կերպ փորձելով մեղմել օրինագիծը, տեքստից որոշել են հանել հատուկ սահմանափակումների մասին կետը։

XS
SM
MD
LG