Մատչելի հղումներ

Թուրքիայի նախագահը գտնում է, որ միջուկային տերությունները սպառնում են աշխարհին


Թուրքիայի նախագահը գտնում է, որ միջուկային տերությունները սպառնում են աշխարհին
please wait

No media source currently available

0:00 0:01:02 0:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե ՝՝ավելի քան 15 հազար միջուկային զենք կրող պետություններ ներկայումս սպառնում են աշխարհի անվտանգությանը՛՛։

Մահմեդական Ռամադան սուրբ ամսվա կապակցությամբ Անկարայում անցկացված արարողություններից մեկի ժամանակ արտասանած իր ելույթում Էրդողանն ասում է, թե միջուկային զենքերը սպառնում են Թուրքիային եւ Մերձավոր Արեւելքին։

՝՝ Ամբողջ աշխարհը պիտի մաքրվի միջուկային զենքերից։ Մերձավոր Արեւելքը պիտի մաքրվի միջուկային զենքերից՛՛, ասել է Էրդողանը՝ ակնարկելով Իսրայելին, որն այս տարածաշրջանում միջուկային զենք կրող հավանաբար միակ պետությունն է։

Հիշեցնենք, որ նախագահԴոնալդ Թրամփը մի քանի օր առաջ Միացյալ Նահանգները դուրս բերեց Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրից։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ սրվել են ՆԱՏՕ-ի անդամներ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները։

Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան սխալ է համարում Իրանի միջուկային գործարքի շուրջ խնդիրը նորից բռնկելու փաստը։

XS
SM
MD
LG