Մատչելի հղումներ

Համացանցում է Հայաստանի ու Արցախի մասին պատմող CNN-ի ֆիլմը


Համացանցում է Հայաստանի և Արցախի մասին պատմող CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդեյնի կողմից նկարահանված ֆիլմի ամբողջական տեսագրությունը: Ֆիլմը ցուցադրվել է մայիսի 20-ին՝ «Անծանոթ վայրեր. Հայաստան» հաղորդման շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմը պատրաստվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ:

Ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում Բուրդեյնին ուղեկցում է հայ հայտնի երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով կիսվում է Հայաստանի, հայոց պատմության ու հայկական խոհանոցի մասին իր գիտելիքներով: Ֆիլմում հեղինակ Բուրդեյնն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, 1988 թվականի երկրաշարժին, արցախյան պատերազմին, հարևանների հետ Հայաստանի հարաբերություններին, այցելում է Հայաստանի ու Արցախի գեղատեսիլ վայրեր: Նա համտեսում է հայկական խոհանոցի ավանդական տարբեր կերակրատեսակներ:

Մանրամասները՝ տեսանյութում.

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=B0st2H8cOXw

XS
SM
MD
LG