Մատչելի հղումներ

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետը


Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի կայքը:

Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ հղում եմ ձեզ անկեղծ շնորհավորանքներս ու հաջողության լավագույն բարեմաղթանքներս։
Հաճելի կլինի ձեզ հետ միասին աշխատել ի նպաստ մեր երկու երկրների միջև հաստատված փայլուն համագործակցության և բարեկամական հարաբերությունների էլ ավելի ամրապնդման»։

XS
SM
MD
LG