Մատչելի հղումներ

Մյուլերը դեռ հետաքննում է «Կրեմլ-Թրամփ թիմ» թնջուկը


2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ռուսական միջամտության գործով հետաքննությունը շարունակվում է։

Դոնալդ Թրամփի փաստաբանը հայտարարել է, որ ըստ ԱՄՆ-ի դատախազների որոշման, եթե 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ռուսական միջամտության հետաքնությունը Թրամփին մեղավոր ճանաչի, նրան մեղադրանքներ չեն առաջդրվելու սրդեն շուրջ մեր մեկ տարվա պատմություն ունեցող այս գործի համար:

Թեև Թրափմը հինգշաբթի օրը կրկին հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքները, արդեն մեկ տարուց ավել ընթացքող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից անցկացվող հետաքննությունը դեռ շարունակվում է:

Որոշ կոնգրեսականներ մեղադրում են Թրամփին՝ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը վարկաբեկելու մեջ:

«Հետաքննությունը չի կարող վհուկների որս համարվել, երբ Թրամփի թիմի բարձատիճան ղեկավարների մեղադրանքներ են առաջադրվել: Սա վհուկների որս չէ, քանի որ դեմոկրատներն ու հանրապետականները ընդունում են հատուկ ծառայությունների հայտարարություններն առ այն, որ Ռուսաստանը միջամտել է մեր ընտրությանը Նախագահ Թրամփին աջակցելու նպատակով: Յուրաքանչյուր արդարամիտ քաղաքացի, անկախ կուսակցկան պատկանելիությունից, նայելով փաստերին կարող է ասել, որ այս հետաքննությունը վհուկների որս չէ: Նույնիսկ Թրամփի կողմից նշանակված Հետաքնությունների դաշնային բյուրոյի տնօրեն հանրապետական Քրիտոֆեր Ռեյը երեկ հայտնեց, որ համակարծիք է: Անկեղծորեն, կարծում եմ, որ ժամանական է, որպեսզի նախագահն ու նրա աջակիցները դադարեն վարկաբեկել Մյուլերի հետաքննությունը, մենք բոլորս պետք է արտահայտենց մեր վրդովմունքը այս առնչությամբ», - հայտարարել է Սենատում փոքրամասնություն կազմող դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը:

«Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք, որպեսզի հետաքննությունն ավարտվի, բայց ես կրկին ցանկանում եմ նշել, որ Ռոբերտ Մյուլլերը պետք է ազատ զգա և ավարտի իր աշխատանքը», - հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:

Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը ներկայումս շարունակվում է և պարզա չէ, թե այն երբ կավարտվի:

Նշենք նաև, որ Մյուլերը սպառնացել էր Թրամփին պարտադիր հարցաքաննման կանչել, եթե նրա փաստաբաններին չհաջողվի համոզել Թրամփին՝ ինքնակամ ներկայանալ:

XS
SM
MD
LG