Մատչելի հղումներ

Թրամփի և դեմոկրատների 2020 թվականի պայքարը


.

Թեև առջևում դեռ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններն են, Դոնալդ Թրամփը և որոշ դեմոկրատ թեկնածուներ կանխատեսում են, որ ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրապայքարն ավելի թեժ է լինելու:

Դոնալդ Թրամփը արդեն պատրաստվում է ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններին: Ինդիանա նահանգ ուղևորվելիս նա հայտարարել է իր նախընտրական քարոզարշավի նոր կաւրգախոսը, այն է՝ «Հզոր պահենք Ամերիկան»:

Թրամփը ակնհայտորեն մտահոգված է այս տարի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հակառակորդ դեմոկրատների հնարավոր հաղթանակով:

«Այն բոլոր մեծ հաջողությունները, որ մենք գրանցել ենք աշխատատեղերի ստեղծման, անվտանգության և բանակի ոլորտներում՝ զոհասեղանին է դրվելու Նոյեմբերին», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:

Առաջիկա ընտրությունների հավանական թեկնածու, Նյու Յորքի սենատոր Կիրստեն Գիլյրիբրանդիի կանխատեսումներով այս տարի դեմոկրատները կունենան կին քվեարկողների հսկայական աջակցությունը:

«Գալիք ընտրություններում մեր հաղթանակի գլխավոր գրավականներից է կին թեկնածուների մասնակցությունը, կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին մեծանում է և սա մեծապես կոգնի մեզ»,-նշեց սենատորը։

Մինեսոթա նահանգի սենատոր Էմի Կլոբուչարը գտնում է, որ 2020 թվականի նախընտրական քարոզարշավը չի կարող կառուցվել միայն Թրամփի դեմ ուղղված քննադատության վրա:

«Մարդկանց դուր չի գալիս, Թրամփի գործելակերպը, սակայն մենք հաջողության չենք հասնի, միայն Թրամփի քննադատությամբ: Մենք պետք է այլընտրանք առաջարկենք», - ասել է սենատոր Էմի Կլոբուչարը:

Վերլուծաբանների կարծիքով, ինչպես և նախորդ նախագահները՝ Թրամփը նույնպես պետք է պատրաստ լինի, որ Կոնգրեսի ընտրություններում հանրապետականները կարող են ավելի քիչ ձայներ ստանալ:

Փորձագետ Դեյվիդ Աբրահամը գտնում է, որ 2016 թվականին Բերնի Սանդերսին և Քլինտոնին սատարած դեմոկրատները պետք է միավորվեն 2020-ին հաջողության հասնելու համար:

«Դեմոկրատական կուսակցությունը վերջին երկու տարիներին նոր բան չի առաջարկել, հակառակը՝ այն ամեն ինչ անում է, որ կուսակցության ներսի ձախ հայացքներ ունեցող անդամները ավելի ազդեցիկ դեր չունենան»:

Թեև 2020 թվականի ընտրություններին դեռ բավական ժամանակ է մնացել, այդուհանդերձ հանրապետականներն ու դեմոկրատները պատրաստվում են թեժ պայքարի։

XS
SM
MD
LG