Մատչելի հղումներ

Մայիսի 16-ին Ղրիմի բնակիչները առաջին անգամ երթևեկեցին՝ Ղրիմ Թերակղզին Ռուսաստանի հետ կապող ավտոճանապարհային և երկաթուղային կամրջով:

Ղրիմի նոր կամրջի ավտոճանապարհային մասի պաշտոնական բացման արարողությանը Վլադիմիր Պուտինը նախօրեին մասնակցեց Կամազի մակնիշի բեռնատարով, որի միայն կմախքն ու թափքն է արտադրվում Ռուսաստանում: Ըստ պաշտոնական տվյալների՝ բեռնատարի մյուս մասերն արտադրվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում և Եվրամիության այլ երկրներում:

Չորեքշաբթի օրը Ղրիմի բնակիչները հավաքվել էին մասնակցելու Եվրոպայում ամենաերկարը համարվող 19կմ երկարությամբ ավտոճանապարհային և երկաթուղային կամրջի՝ ավտոմեքենաների մասի փորձարկմանը:

«Գիտեք, Ղրիմի կամուրջը վերջապես նոր կապող թել կհանդիսանա Ռուսաստանի և Ղրիմի միջև, այն նաև մեր հզոր երկրի խորհրդանշն ու ապացույց է հանդիսանում», - ասել է Ղրիմի բնակիչ Անդրեյ Մերկուլովը:

«Մենք եկել ենք մասնակցելու կամրջի բացմանը և առաջին անգամ երթևեկելու համար: Ես առաջին անգամ եմ Կերչում և ընկերոջս հետ եկել ենք հենց այս առիթով: Անցած գիշերը չենք քնել, քանի որ մեքենայով ենք այստեղ հասել»- ասել է Սևաստոպոլի բնակիչ Ալեքսանդր Կարավայեվը:

Թեև 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունները կտրուկ վատթարացան՝բազմաթիվ ռուսներ Պուտինի Ղրիմի անեքսացիան դրական են քայլ են որակում՝ համարելով այն պատմական Ռուսաստանի մասը կազմող հողերի վերադարձ:

Նշենք, որ պաշտոնական Կիևը կամրջի կառուցումը միջազգային իրավունքի ոտնահարման ցինիկ դրսևրում էր որակել:

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նուարթի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է:

«Կամուրջը ոչ միայն Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումն և օկուպացիան ամրապնդելու փորձ է, այլև՝ խոչընդոտ նավարկության համար: Այն սահմանափակում է Կերչի նեղուցով մեծ տրամաչափի նավերի անցանելիության համար՝ արգելափակելով Ազովի ծովով Ուկրաինայի տարածքային ջրերին մոտենալու միակ ճանապարհը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին չխոչընդոտել նավարկությանը»:

Հիշեցնենք, որ 19կմ երկարություն ունեցող Ղրիմի կամրջի շինարարության արժեքը կազմել Է 3,5 միլիարդ դոլար:

Կամրջի երկաթուղային հատվածի բացումը տեղի կունենան ավելի ուշ՝ 2019 թվականին:

XS
SM
MD
LG