Մատչելի հղումներ

Փհենյանը Միացյալ Նահանգների և Սեուլի Max Thunder զորավարժությունները Հյուսիսային Կորեա «ներխուժելու փորձ» և սադրանք է որակել:

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից՝ միջուկային զենքի արտադրության դադարեցման վերաբերյալ Փհենյանին ներկայացվող շարունակական միակողմանի պահանջների պարագայում՝Հյուսիսային Կորեան ստիպված կլինի «վերանայել» հունիսի 12-ին Սինգապուրում նախատեսված հանդիպմանն իր մասնակցությունը:

Քիմը նշել է, որ Հյուսիսային Կորեան չի մասնակցի գագաթնաժողովին, եթե Վաշինգտոնը չփոխի իր մարտավարությունը:

Հյուսիսային Կորեայի՝ վերջին 24 ժամվա ընթացքում տարածած հայտարարությունը լարվածութան նոր ալիք է ստեղծել Կորեական թերակղզում:

Նշենք նախ, որ Փհենյանը կասեցրել է նաև Հարավային Կորեայի հետ այսօր նախատեսված բարձր մակարդակի բանակցությունները՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների պատճառով:

Հյուսիսը Max Thunder զորավարժությունները Հյուսիսային Կորեա «ներխուժելու փորձ» և սադրանք է որակել:

Սեուլը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը նախատեսված բանակցությունները միտված էին՝ վերջ դնել յոթ տասնամյակ տևած պատերազմին, հասնել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանն ու բարելավել Սեուլի և Փհենյանի երկկողմ հարաբերությունները:

Պետքարտուղարության մամլո քարտուղար Հեյդեր Նաուերթը հայտնել է, որ երեքշաբթի օրը Միացյալ Նահանգները նշված զորավարժությունների վերաբերյալ ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացել։

XS
SM
MD
LG