Մատչելի հղումներ

Իրավիճակը գերլարված է Գազայի սահմանին


Մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունները կոչ են անում հետաքննել Գազայում մայիսի 15-ին գրանցված շուրջ 6 տասնյակ պաղեստինցի ցուցարարների սպանությունները: Իսրայելի ԶՈՒ-ի իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում կան հարյուրավոր վիրավորներ:

Մինչ իսրայելցիները հպարտությամբ նշում են իրենց պետականության 70-ամյակը, պաղեստինցիները շարունակում են սգալ իրենց հայրենիքի կորուստը:

Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությունը մայիսի 14-ին ուղեկցվել է Գազայի սահմանին սկիզբ առած արյունալի բախումներով և Իսրայելի զինված ուժերի կողմից առնվազան 60 պաղեստինցի ցուցարարների սպանությամբ:

Անկարայում՝ Իսրայելի դեսպանատան, և Ստամբուլում՝ Իսրայելի հյուպատոսության շենքերի առջև մայիսի 15-ին կազմակերպվել էին բողոքի ցույցեր: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը Թուրքիայի խորհրդարանում ուղերձ է հղել մահմեդական աշխարին.

«Ես հրավիրում եմ բոլոր հավատքի խմբերին, բոլոր քաղաքական գործիչներին հանդես գալ որպես մեկ միասնական սիրտ՝ ըդդեմ բռնապետության: Մահմեդական երկրները պետք է վերանայեն իրենց կապերը Իսրայելի հետ: Մահմեդական աշխարհը պետք է միասնական սիրտ լինի միասնակորեն դատապարտի այս կոտորածը», - հայտարարել է Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ մեկ ամսից ավել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Թրամփի որոշման դեմ հազարավոր պաղեստինցի ցուցարարներ բողոքի ակցիաներ են անցկացնում Գազայի սահմանին:

Իսրայելի հաղորդում է, որ Գազայի և Իսրայելի միջև անվտանգության գիծը խախտելու փորձերը պետք է դադարեցվեն, իսկ Սպիտակ տունը մեղադրում է Գազայի Համասի առաջնորդներին նախօրեին տեղի ունեցած սպանությունների համար:

«Համասը միտումնավոր և ցինիզմով սադրանքների է դիմում և ինչպես պետքարտուղար Մայք Փոմփեոն նշեց՝ Իսրայելն իրավունք ունի իր սահմանները պաշտպանելու», - հայտարարել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ռաջ Շահը:

Որոշ ամերիկացիներ հարցականի տակ են դնում ԱՄՆ-ի դեսպանատունը Յերուսաղեմ տեղափոխելու Թրամփի որոշումը: Մի խումբ ցուցարարներ այսօր այս կապակցությաբ իրենց վրվդովմուքնե էին արտահայտում Վաշինգտոնում կենտրոնում գտնվող «Թրամփ հյուրանոցի» առջև՝ պահանջելով վերջ տալ օկուպացիան և հավասար իրավունքներ շոնրհել պաղեստինցիներին:

«Երուսաղեմը խորապես երկփեղկված քաղաք է, որի 370,000 պաղեստինցի բնակիչները ապրում են օկուպցիայի մեջ և առանց այն նույն հիմնարար իրավունքների, որը ունեն իրենց իսրայելցի հարևանները», ասում է ցուցարար Էթըն Միլերը:

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան բազմաթիվ այլ երկրների շարքում էին, որոնք քննադատել և մեղադրել էին ԱՄՆ-ին՝ միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը խախտելու մեջ:

Նշենք, որ Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործակալությունը դատապարտել էր նախօրեին Գազայի ցուցարարների ուղղությամբ Իսրայելի զինված ուժերի կողմից արձակված կրակը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Իսրայելի և պաղեստինցիների միջեւ երկխոսություն սկսել:

«Ինչպես գիտեք, Ռուսաստանը բազմիցս առաջարկել է ծառայել որպես նման երկխոսության հարթակ, մենք նորից ենք առաջարկում մեր միջնորդությունը», - հայտարարել է Լավրովը:

Պաղեստինի առաջնորդների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելով՝ վերջ է դրվում Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման գործընթացին:

XS
SM
MD
LG