Մատչելի հղումներ

Նավալնիին ձերբակալել են 30 օրով


Մոսկվայի շրջանային դատարաններից մեկի որոշմամբ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 30 օրով հրապարակային միջոցառումների կազմակերպման ընթացքում խախտումների ու ոստիկանությանը չենթարկվելու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին «Նա մեր ցարը չէ» ակցիայի ընթացքում ոստիկանությունը բերման էր ենթարկել Ալեքսեյ Նավալնուն: Արձանագրության կազմումից հետո նրան ազատ էին արձակել մինչև դատական նիստը:

Նրա փաստաբան Օլգա Միխայլովան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Նավնինուն ոստիկանության բաժանմունքում պահել են ավելի քան տասը ժամ, որը հակասում է օրենքի դրույթներին: Նա նաեւ ընդգծել է, որ քաղաքական գործչի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառներ:

Ակցիայի կազղմակերպիչը պնդում է, որ նրանք ծանուցել են Մոսկվայի քաղաքապետարանին ակցիա անցկացման վերաբերյալ, սակայն քաղաքային իշխանությունները չեն տրամադրել համապատասխան տարածք:

Հիշեցնենք մայիսի 5-ին ի բողոք Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը «Նա մեր ցարը չէ» բողոքի ակցիաներ տեղի ունեցան Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում: Ըստ մամուլի հաղորդումների, ընդհանուր առմամբ ձերբակալվել են գրեթե 1600 ակցիայի մասնակիցներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG