Մատչելի հղումներ

Հայաստանը չի նախատեսում արտաքին քաղաքական ուղենիշի փոփոխություն


Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մայիսի 14-ին կայացած ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի լայն կազմով նիստին հայտարարեց, որ Հայաստանը տրամադրված է շարունակել ակտիվ փոխգործակցությունը ԵԱՏՄ գործընկերների հետ։

Հիշեցնելով, որ Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ իշխանափոխություն, Փաշինյանը նաև նշել է, որ նոր ձևավորված կառավարության ծրագիրը հայեցակարգային առումով չի նախատեսում արտաքին քաղաքականության ուղենիշի փոփոխություն:

Փաշինյանը նաև հավելել է, որ ԵԱՏՄ-ի հետ կապված հայ հասարակությունում առկա քննարկումները պայմանավորված են նրանով, որ վարչական խնդիրների լուծումը, անցումը դեպի նոր ընդհանուր կարգավորիչ մեխանիզմների, ինչպես նաև՝տարբեր խոչընդոտների առկայությունը առայ-մ չեն արդարացնում բիզնեսի՝ կոնկրետ և շոշափելի արդյունքներ ստանալու ակնկալիքները։

XS
SM
MD
LG