Հայաստանի Հանրապետության կառավարությունը համալրվել է ևս մի քանի պաշտոնյաներով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արարատ Միրզոյանը, ով «Ելք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր էր, նշանակվել է առաջին փոխվարչապետ, իսկ Երևանի ավագանու անդամ հանդիսացող Տիգրան Ավինյանը՝ փոխվարչապետ:
Պաշտպանության նախարարի պաշտոնում է նշանակվել մինչ նշանակումը Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Այլ նշանակումների շարքում են Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարար, Մխիթար Հայրապետյանը՝ Սփյուռքի նախարար և Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար, Զոհրաբ Մնացականյանը՝ արտաքին գործերի նախարար, իսկ Մանե Թանդիլյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Facebook Forum