Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Պեսկովը:
Նույն հանդիպման շրջանակներում Վլադիմիր Պուտինը նաեւ հանդիպումներ է ունենալու Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ, ասել է Պեսկովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը Սոչիում կկայանա մայիսի 14-ին:
Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կցանկանար գագաթաժողովում հանդիպում անցկացնել Պուտինի հետ եւ քննարկել հայ-ռուսական հարաբերությունները: