Մատչելի հղումներ

Ամերիկացիների ազատ արձակումը, նախքան Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները


Ամերիկացիների ազատ արձակումը, նախքան Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները
please wait

No media source currently available

0:00 0:01:38 0:00

ԱՄՆ-ի նախագահը, փոխնախագահը ու նրանց կանայք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրուզի ռազմական օդանավակայանում հավաքվածների շարքում էին, ովքեր հինգշաբթի օրն այստեղ էին եկել դիմավորելու Հյուսիսային Կորեայում կալանքից ազատված երեք ամերիկացիներին։

Թրամփը խոստովանեց, որ մինչեւ բանակցությունները սկսվելը նրանց ազատ արձակումը անսպասելի էր։ ՝՝Մենք բանակցությունների ժամանակ իհարկե խոսելու էինք նրանց մասին ու ապահովելու էինք նրանց վերադարձը բանակցություններից հետո։ Սակայն շատ գովելի է, որ նրանք ազատ արձակվեցին մինչեւ հանդիպումը՛՛, ասաց Թրամփը։

Կորեական ծագումով երեք ամերիկացիներն ազատ արձակվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկ ամսվա ընթացքում, երկրորդ անգամը լինելով, մեկնեց Հյուսիսային Կորեա, այս երկրի առաջնորդ Կիմ Ջոն Ընին հանդիպելու համար։

Թոնի Կիմը եւ Կիմ Հաք Սոնգը դասավանդում էին Փհենյանի գիտությունների եւ տեխնոլոգիայի համալսարանում, երբ 2Օ17 թվականին նրանց ձերբակալեցին՝ մեղադրելով հակակառավարական գործունեություն ծավալելու մեջ։

Երրորդ անձը՝ Կիմ Դոնգ Թուլը ձերբակալվել էր 2Օ15 թվականին եւ դատապարտվել 1Օ տարվա ազատազրկման՝ մեղադրվելով լրտեսության մեջ։

Նախկին կալանավորները տեղափոխվել են առողջապահական մի հաստատություն, որտեղ հանդիպելու են ընտանիքների անդամաներին ու ենթարվկելու են ֆիզիկական ստուգումների։

Իսկ Թրամփը, մինչեւ օդային բազայից հեռանալը, գովեստի խոսքեր ասաց պետքարտուղար Փոմփեոյի հասցեին եւ հայտարարեց, որ Կիմ Ջոն Ընի հետ գագաթաժողովի անցկացման վայրի մասին կհայտարարվի եկող երեք օրերի ընթացքում։


XS
SM
MD
LG