Մատչելի հղումներ

Մերքելը Եվրոպայի համար այլեւս անհնարին Է համարում ԱՄՆ-ի պաշտպանությանն ապավինելը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը հայտարարել է, որ պաշտպանության հարցում Եվրոպան այլեւս չի կարող ապավինել ԱՄՆ-ին։ Եվրոպական երկրներին նա դիմել է իրենց ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու կոչով։

«Անցել են ժամանակները, երբ ԱՄՆ-ը պարզապես պաշտպանում էր մեզ: Ուստի մենք պետք է մեր ձեռքը վերցնենք մեր սեփական ճակատագիրը, եւ դա է ապագայի մեր խնդիրը, ասել է նա, ըստ եվրոպական լրատվամիջոցների»։ Գերմանիայի կանցլերի հայտարարությունը հետեւել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավելի վաղ արված հայտարարությանն այն մասին, որ ինքն ԱՄՆ-ը դուրս է բերում Իրանի հետ կնքված միջուկային գործարքից եւ մտադիր է վերականգնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:

Թրամփի հայտարարությունից հետո Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մաասը հայտարարել էր, որ Բեռլինն ընդունում է տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար Իրանի հետ կնքված միջուկային հարցերով գործարքի կարեւորությունը, եւ փորձելու է պահպանել այն։

XS
SM
MD
LG