Մատչելի հղումներ

ԱՄՆ դեսպանատունը կփորձի օգտակար լինել Փաշինյանի կառավարությանը


Մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցումի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորական խոսք հղեց մայիսի 9-ի կապակցությամբ և հայտարարեց, որ ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է ձևավորումից հետո աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ և շարունակել գործընկերությունը:

Դեսպան Միլսի խոսքով՝ Միացյալ Նահանգները, ամերիկյան կառավարությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ոգեշնչված են Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, խաղաղ ընթացքով և հանգուցալուծմամբ:

«Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ժամանակն է, որ կառուցվեն կամուրջներ, թուլացվի լարվածությունը և կառուցվի այն նոր Հայաստանը, որը պահանջում և որի համար փողոց էին դուրս եկել այդքան մեծ թվով մարդիկ»,-ասել է Ռիչարդ Միլսը և հավելել, որ առաջիկա օրերի, ամիսների ընթացքում դեսպանությունը կաշխատի նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով ԱՄՆ կարող է օգտակար լինել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության ամրապնդմանը , ավելի ազատ տնտեսության ձևավորմանը:

XS
SM
MD
LG