Մատչելի հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին


Russian President Vladimir Putin Visit to Azerbaijan, August 13, 2013
Russian President Vladimir Putin Visit to Azerbaijan, August 13, 2013

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում ՌԴ հավասարակշռված դիրքորոշման համար:

Այս մասին արված Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է, որ վարչապետը մասնավորապես իր շնորհակալությունը հայտնել է Պուտինին հետ մայիսի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում.

Փաշինյանի ֆեյբության գրառումը ամբողջությամբ.

« Մենք շնորհավորանքներ փոխանակեցինք եւ քննարկեցինք մի շարք ընթացիկ հարցեր»,-նշել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ պայմանավորվել են քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ: ՀՀ վարչապետը շնորհավորել է նաև Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի առթիվ:

XS
SM
MD
LG