Այսօր Հայաստանի նախագահի նստավայրում կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը:
ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղարդագրության համաձայն՝ հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018թ. մայիսի 8-ի՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ որոշումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ին հրամանագիր է ստորագրել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին,:
Շնորհավորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ նախագահն Արմեն Սարգսյանն ասել է.
«Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձևավորեք կառավարությունը և լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի և այս երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջև են: Ձեզ լավագույն մաղթանքներս և հաջողություններ»: