Մատչելի հղումներ

Վլադիմիր Պուտինը՝ չորրորդ անգամ Ռուսաստանի նախագահի պաշտոնում


Վլադիմիր Պուտինը՝ չորրորդ անգամ Ռուսաստանի նախագահի պաշտոնում
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00

Վլադիմիր Պուտինը, չորրորդ անգամը լինելով, երկուշաբթի օրը ստանձնեց Ռուսաստանի նախագահի պարտականությունները՝ Կրեմլում երդման հանդիսավոր արարողությամբ, որտեղ ժամանակին թագադրվել են ռուս ցարերը։ Նախկին խորհրդային ՊԱԿ-ի գործակալ Պուտինը Ռուսաստանը վարչապետի ու նախագահի պաշտոններում ղեկավարել է 18 տարի, որին այստեղ համարում են Խորհրդային Միության փլուզումից հետո իր երկրի ռազմական ուժերը հզորացնելու գլխավոր ճարտարագետ։

Նախագահության երրորդ ժամկետում Պուտինի գլխավորած Ռուսաստանը ռազմական ներխուժում իրականացրեց Ուկրաինայում, ռուսական ուժերը մուտք գործեցին Սիրիա եւ ինչպես ԱՄՆ-ի հետախուզությունն է պնդում՝ Ռուսաստանը միջամտություն ցուցաբերեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։

Չնայած 2Օ12 թվականի երդման արարողության համեմատ ավելի համեստ այս արարողությանը, այն նորից հիշեցնում էր ցարական թագադրման արարողություն, գրում են միջազգային մի շարք լրատվամիջոցներ, նկատելով պատվո պահակախմբի բարձր զինվորական գլխարկները, որոնք ցարական բանակը կրում էր 1812 թվականին Նապոլեոն Բոնապարտի բանակին պարտության մատնելուց ի վեր։

Մարդկանցից շատերն են ասում, որ իրենց կյանքը բարելավվել է։ Մյուսներն էլ ասում են, թե ամեն ինչ նույնը կմնա։ Աջակիցները հիշեցնում են մարզական մեծ միջոցառումները, Ղրիմի թերակղզու բռնակցումը եւ ռազմական ուժերի հզորացումը։ Նրանք, ովքեր չեն աջակցում Պուտինին, բողոքում են անարդյունավետ ու թանկ առողջապահական համակարգից ու պաշտպանության վրա հսկայական ծախսեր ներդնելու փաստի դեմ։

Պուտինը խոստանում է, որ վեց տարի անց միջազգային ասպարեզում Ռուսաստանը հանդես կգա որպես հզոր դերակատար իր զինված ուժերով, միեւնույն ժամանակ մարդկանց կյանքի բարելավմամբ։

Երդման այս արարողության կարճ ելույթի ընթացքում Պուտինը հայտարարեց, որ այժմ իր առաջնահերթությունը իր երկրի տնտեսությունը զարգացնելն է լինելու, ՝՝այնպես, որ այն ապահովի բոլոր ընտանիքների բարեկեցությունը՛՛, հայտարարեց նա։

Պուտինը սակայն որեւէ կերպ չի խոստանում երկրի ներսում հաշտվողականության մթնոլորտ հաստատել, երբ այս օրերին էլ ձերբակալվում են ընդդիմության առաջնորդներ ու ակտիվիստներ։

XS
SM
MD
LG